Двое граждан обвинены в воспрепятствовании профессиональной деятельности журналистов/Երկու մարդ մեղադրվում է լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար

Двум гражданам предъявлены обвинения в воспрепятствовании профессиональной деятельности журналистов во время событий в ереванском квартале Сари Тах в ночь с 29 на 30 июля, сообщает Специальная следственная служба. 

В ночь на 30 июля очередной митинг в поддержку вооруженной группы, захватившей полк патрульно-постовой службы в Ереване вылился в столкновения с представителями правопорядка на улице Хоренаци и в квартале Сари тах. При разгоне акции полиция применила спецсредства, десятки пострадавших попали в больницы с осколочными ранениями, ожогами, отравлением слезоточивым газом. Телесные повреждения получили также журналисты.

Предварительное следствие по Уголовному делу по части 1 статьи 308 (злоупотребление должностными полномочиями), части 2 статьи 309 (превышение должностных полномочий с применением насилия, оружия или специальных средств) и статьи 164 (воспрепятствование законной профессиональной деятельности журналиста) УК ведет Специальная следственная служба. 

Следователь по особо важным дела Специальной следственной службы представил в суд ходатайства об аресте обвиняемых, отмечается в сообщении.

Երկու քաղաքացիների մեղադրանք է ներկայացվել 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ընթացքում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու և խմբով խուլիգանություն կատարելու համար, հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, մեղադրվողներ Վլադիմիր Մ.-ի և Սեյրան Կ.-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։

2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական դիրքը չարաշահելը), 309-րդ հոդվածի 2-րդ մասի (բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 164-րդ հոդվածի (լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հատկանիշներով հարուցված և քննվող քրեական գործի նախաքննության հետագա ընթացքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից պարբերաբար կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: 

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Նրանք պահանջում էին ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել էր շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։ 

Երևանի ՊՊԾ գնդի գրավված շենքի մոտ հուլիսի 30-ին անցկացվող ակցիայի ցրման ժամանակ հիմնականում ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցների հետևանքով տուժել է մի քանի տասնյակ մարդ, այդ թվում Սարի թաղի բնակիչները: 

Հուլիսի 31-ին զինված խումբը զենքը վայր է դրել և հանձնվել իշխանություններին: Այս ընթացքում զոհվել են ոստիկանության երկու աշխատակից: Զինված խմբի անդամների և իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում եղել են վիրավորներ: 

newsarmenia.am
журналисты граждане լրագրողներ մեղադրանք քաղաքացիներ
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։