Благодаря Тиграну Мансуряну Ашот Петросян прекратил голодовку/ Շնորհիվ Տիգրան Մանսուրյանի Աշոտ Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը

Об этом сообщил адвокат Петросяна Араик Папикян.

Ашот Петросян после встречи с Тиграном Мансуряном  прекратил голодовку.

Адвокат сообщил, что он не уполномочен говорить о том, что обсуждали на встрече его подзащитный, который является художником, и композитор Мансурян.

«Это была встреча двух представителей интеллигенции, которая продлилась больше часа. И очень хорошо, что после этой встречи Ашот Петросян прекратил голодовку и позволил, чтобы ему оказали медпомощь, поскольку он получил тяжелое огнестрельное ранение», – отметил адвокат.

Օգոստոսի 8-ի երեկոյան հայտնի կոմպոզիտոր, Ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը քրեակատարողական հիմնարկում հանդիպել է «Սասնա ծռերի» անդամ, գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանի հետ: Այդ մասին հայտնել է Պետրոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Աշոտ Պետրոսյանը հացադուլ էր հայտարարել՝ խնդրելովկոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանին ու Ռոբերտ Ամիրխանյանին հանդիպել իրեն: Օգոստոսի 8-ին հայտնի է դարձել, որ կոմպոզիտորները համաձայնել են այցելել Պետրոսյանին:

Հանդիպումից հետո Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը և թույլ տվել, որ իրեն բուժօգնություն ցուցաբերվի, գրում է Panorama.am-ը: Պապիկյանն ասել է, որ ինքը լիազորված չէ փոխանցել, թե ինչ է քննարկվել Պետրոսյան-Մանսուրյան հանդիպման ժամանակ և հավելել.

«Երկու մտավորականի հանդիպում էր, որը մեկ ժամից ավելի է տևել: Եվ շատ լավ է, որ այդ հանդիպումից հետո Աշոտ Պետրոսյանը դադարեցրեց հացադուլը և թույլ տվեց, որ իրեն բուժօգնություն ցուցաբերվի՝ չէ՞ որ նրա ստացած հրազենային վնասվածքը ծանր էր»:

Ավելի վաղ Պետրոսյանի հետ հանդիպման պատրաստակամություն էր հայտնել նաև կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը: Փաստաբանն ասել է , որ իրենք փորձել են, բայց չեն կարողացել կապ հաստատել Ամիրխանյանի հետ:

15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Այդ օրերի ընթացքում ոստիկանների հետ փոխհրաձգությունների հետևանքով խմբի մի քանի անդամ վիրավորումներ է ստացել: Վիրավորներ կային նաև ոստիկանների մեջ, մեկ ոստիկան զոհվել է փոխհրաձգության ժամանակ, նախնական պաշտոնական վարկածով մեկ ոստիկանն էլ սպանվել է «Սասնա խռեր» խմբավորման դիպուկահարի կրակոցից:

Ի պաշտպանություն խմբին Երևանում երթեր ու ցույցեր են անցկացվել, որոնց մի մասը ոստիկանները ցրել են՝ հատուկ միջոցների կիրառմամբ. տուժել են բազմաթիվ քաղաքացիներ:

ТигранМансурян АшотПетросян голодовка ՏիգրանՄանսուրյան ԱշոտՊետրոսյան հացադուլ
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Post your comment to communicate and discuss this article.

Лучшее - городу
Каждому городу Казахстана свой полезный сайт! Теперь мы освещаем новости шести крупных городов Казахстана - Караганды, Шымкента, Атырау, Актау, Алматы и Астаны.  Сегодня информационная картинка дня в Казахстане в большей мере состоит из новостей двух столиц. Национальные медиа массивно освещают новости из здания парламента, а городские новости представлены только громкими происшествиями или вопиющими случаями. Городские же сайты создают локальную повестку...