User views view_news rubric_id news_rubric_id 3

Армянские студенты завоевали золотые медали на олимпиаде по математике/Հայ ուսանողները յոթ մեդալ են նվաճել Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

Представители Армении завоевали золотые медали на проходящей в Болгарии Международной студенческой олимпиаде по математике (IMC), сообщили в понедельник в пресс-службе министерства образования Армении. 

В олимпиаде принимают участие более 320 представителей 72 вузов со всего мира. Армению на олимпиаде представляли команды студентов Ереванского госуниверситета, Российско-Армянского (Славянского) Университета, а также Американского университета Армении. 
Олимпиада проводилась как в командном, так и индивидуальном зачетах. 

Как сообщили в министерстве, из четырех студентов, представляющих Ереванский госуниверситет двое – Альберт Геворкян и Альберт Саакян удостоились золотых медалей, Вазген Микаелян – серебряной медали, а Аветик Карагулян – бронзовой. 

Американский университет Армении был представлен двумя студентами, из которых Артем Косян завоевал серебряную медаль, а Левон Степанян – бронзовую. Российско-Армянский (Славянский) Университет представлял один студент – Грачья Кочарян, получивший бронзовую медаль. 

"В общей сложности семь армянских участников удостоились двух золотых, двух серебряных и трех бронзовых медалей", - отмечается в сообщении. 
Армянские команды студентов принимали участие на международной олимпиаде под руководством преподавателя Ереванского госуниверситета и Американского университета Армении Карена Керяна. 

Հայաստանը ներկայացնող ուսանողները յոթ մեդալ են նվաճել Բուլղարիայում կայացած Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում (IMC):

Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում տեղի է ունեցել Մաթեմատիկական միջազգային ուսանողական հերթական օլիմպիադան (IMC), որին մասնակցել են աշխարհի 72 համալսարանների թիմեր՝ ավելի քան 320 մասնակից, հաղորդում է ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը: 

Հայաստանից մասնակցել են Երևանի պետական, Հայաստանի ամերիկյան և Սլավոնական համալսարանների թիմերը: Օլիմպիադան անցկացվել է և´ անհատական, և´ թիմային հաշվարկներով: 

Հաղորդագրության համաձայն, Երևանի պետական համալսարանը ներկայացվել է 4 մասնակիցներով, որոնցից երկուսը՝ Ալբերտ Գևորգյանը և Ալբերտ Սահակյանն արժանացել են ոսկե մեդալների, Վազգեն Միքայելյանը՝ արծաթե մեդալի, իսկ Ավետիք Կարագուլյանը՝ բրոնզե մեդալի:

Հայաստանի ամերիկյան համալսարանը ներկայացվել է 2 մասնակիցներով, որոնցից Արտյոմ Քոսյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ Լևոն Ստեփանյանը՝ բրոնզե մեդալի: Հայաստանի ս լավոնական համալսարանը ներկայացրել է մեկ մասնակից՝ Հրաչյա Քոչարյանը, ով արժանացել է բրոնզե մեդալի: 

Ընդհանուր առմամբ, հայաստանցի 7 մասնակիցներն արժանացել են 2 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալների: Ուսանողական միջազգային օլիմպիադայի Հայաստանի թիմերը ղեկավարել է ԵՊՀ և ՀԱՀ դասախոս Կարեն Քեռյանը:

олимпиада математика студенты Армения Հայաստան օլիմպիադա մաթեմատիկա
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
8 դիտում փետրվարին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։