Сотрудник СНБ Армении совершил самоубийство в Ереване/ ԱԱԾ աշխատակից է ինքնասպան եղել

Накануне в районе 21.30 поступил сигнал от службы "Скорой помощи", которая получила вызов по адресу проспект Аршакуняц, дом 49, в одной из квартир которого найдено повешенное тело, передает Новости Армения. 

Полицейские и следователи обнаружили тело 36-летнего Хачарура Каграманяна. 

По предварительным данным мужчина работал в СНБ. Тело обнаружила его мать, которая является директором одного из столичных детских центров.

Նախօրեին Երևանում Ազգային անվտանգության աշխատակից է ինքնասպան եղել։ 

Shamshyan.com–ի հաղորդմամբ` օգոստոսի 7–ին ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել 103 շտապօգնության հերթապահ բրիգադից, որը կանչով մեկնել է Արշակունյաց պողոտայի 49 շենք, որտեղ բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու կախված դի: 

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 10-րդ բնակարանում ննջասենյակի դռան վերնամասից պարանով կախված վիճակում հայտնաբերել են 36-ամյա Խաչատուր Ղահրամանյանի դին: 

Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ: 

Կայքի տեղեկություններով՝ ինքնասպան եղած տղամարդը աշխատում էր Ազգայի անվտանգության ծառայությունում, իսկ նրա դին հայտնաբերել է մայրը, ով Երևանում գործող մանկական կենտրոններից մեկի տնօրենն է: 

ԱԱԾ աշխատակից ինքնասպան Երևան Сотрудник СНБ Армения самоубийство Ереван
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
28 դիտում հոկտեմբերին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։