Новый элемент в гимнастике назовут именем Хури Гебешян / Հուրի Գեբեշյանի անունով կանվանվի մարմնամարզության նոր տարր

Новый элемент в гимнастике назовут именем армянской спортсменки Хури Гебешян

Это элемент на разновысоких брусьях - подъем с поворотом на 360 градусов и переходом с нижней жерди на верхнюю.

«На данный момент меня переполняют эмоции. Горда тем, что получила возможность представить Армению на Олимпийских играх. Вдвойне горда, что внесла новый элемент в женскую спортивную гимнастику, который будет назван моим именем. Участие в Олимпиаде стало бесценным опытом для меня. Надеюсь, что сумела послужить хорошим примером для юных армянских гимнасток»,- отметила Гебешян.

Ռիոյի Օլիմպիադայում Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկ Հուրի Գեբեշյանը զուգափայտերի վարժության ժամանակ կատարեց յուրահատուկ տարր, որը կանվանվի նրա անունով, հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը։

Տարրը հետևյալն է. վարժությունը սկսելուց առաջ Գեբեշյանը հրվեց առաջին ձողից և պտտվելով 360 աստիճան բռնվեց մյուսից:

Նրա կիրակնօրյա ելույթի տեսանյութը հրապարակված է armfootball.com կայքում։ 

Գեբեշյանը, ցավոք, չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը։

Ավելի վաղ նա հայտարարել է, որ Օլիմպիական խաղերի ավարտից հետո կհեռանա մեծ սպորտից։ 

«Հրաշալի զգացողություն ունեմ` վերջապես Օլիմպիական խաղերում ելույթ ունենալու կապակցությամբ։ Անասելի հպարտ եմ և ոգևորված Հայաստանը այս խաղերին ներկայացնելու համար։ Կարծում եմ` գրանցած արդյունքիցս գոհ եմ, քանի որ արեցի այն ամենն, ինչի ունակ էի», - ասել է Գեբեշյանը։ 

гимнастика Рио Армения элемент Հայաստան Ռիո մարմնամարզություն
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
79 դիտում հոկտեմբերին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։