В квартире жителя Еревана обнаружено большое количество боеприпасов/Երևան քաղաքի բնակչի բնակարանում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ռազմամթերք

В квартире жителя Еревана Г.С. обнаружено большое количество боеприпасов.

Как передает Служба национальной безопасности РА,  были изъяты и отправлены на экспертизу около 6000 патронов: 15 гранат, запалы к гранатам, взрывчатое вещество тротил, капсули-детонаторы, сигнальные ракеты, снаряженные магазины к автомату, противотанковый гранатомет, средство радиосвязи, миноискатель и пр.

Возможно эти боеприпасы имеют отношение к деятельности вооруженной группы «Сасна црер», которая 17 июля захватила территорию полка патрульно-постовой службы ереванской полиции.

«В ходе предварительного следствия уточняются как эта, так и другие возможные версии», - отмечается в сообщении СНБ РА.

Ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու փաստի կապակցությամբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների, այդ թվում՝ խուզարկությունների արդյունքում, Երևան քաղաքի բնակիչ Գ.Ս.-ի բնակարանում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ռազմամթերք:

Ինչպես հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից, մասնավորապես, առգրավվել և փորձաքննության են ուղարկվել շուրջ 6000 հատ փամփուշտ, 15 հատ նռնակ, նռնակի ճայթիչներ, տրոտիլ պայթուցիկ նյութեր, կապսուլ-դետոնատորներ, ազդանշանային հրթիռներ, ինքնաձիգի լիցքավորված փամփշտակալներ, հակատանկային ականանետ, ռադիոկապի միջոց, ականորսիչ և այլն:

Ստացված դատավարական և օպերատիվ տվյալների համաձայն՝ հայտնաբերված ռազմամթերքը կարող է առնչություն ունենալ Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի գործունեության հետ: «Նախաքննության ընթացքում ստուգվում են ինչպես այս, այնպես էլ հավանական այլ վարկածները», - նշվում է հաղորդագրությունում:

квартира житель Ереван боеприпасы Երևանքաղաք բնակիչ բնակարան ռազմամթերք
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
10 դիտում հոկտեմբերին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։