Рожденного от сурогатной матери ребенка вывезли из Армении/ Փոխնակ մորից ծնված երեխային տեղափոխեցին Փարիզ

RFI сообщает, что гражданке Франции удалось получить разрешение на вывоз ребенка, рожденного от суррогатной матери в Армении. Француженке пришлось ждать месяц, чтобы этого добиться.

В начале июля женщина предоставила французскому консульству свидетельство о рождении ребенка, которое было выдано местными властями.

В документе напротив графы родители указана ее фамилия. Несмотря на это дипломатическое ведомство запретило ей вывозить ребенка. Мама ребенка обратилась в административный суд Парижа, который дал разрешение на вывоз ребенка, которому исполнилось пять недель. Данное решение было подтверждено сегодня Государственным советом, к которому по данному вопросу обратился МИД Франции.

«Моя клиентка – единственная семья этого ребенка. Она что, должна была оставить его кому-то или бросить? Мы рады, что судьи услышали наши аргументы, иначе ей пришлось бы оставаться в Армении, где у нее право на проживание было всего лишь на 180 дней»,- заявила адвокат женщины Каролин Мекари. 

Уже через неделю женщина с ребенком может вернуться во Францию. 

Ֆրանսիայի քաղաքացուհուն հաջողվել է թույլատվություն ստանալ Հայաստանում փոխնակ մորից ծնված երեխային երկրից դուրս տանելու համար: RFI-ի փոխանցմամբ դրա համար նա ստիպված է եղել մեկ ամիս սպասել:

Հուլիսի սկզբին կինը ֆրանսիական հյուպատոսաարանին է տրամադրել երեխայի ծննդյան վկայականը, որը Հայաստանի իշխանություններն էին տվել: Փաստաթղթում «ծնողներ» տողի դիմաց նրա ազգանունն էր նշված: Այդուհանդերձ, դիվանագիտական գերատեսչությունը արգելել է նրան երկրից դուրս բերել երեխային: Այդ ժամանակ նա դիմել է Փարիզում վարչական դատարանին, որը նրան երեխային դուրս բերելու թույլատվություն է տվել: Երեխան այդ ժամանակ արդեն հինգ շաբաթական էր: Այդ որոշումը այսօր հաստատել է Պետական խորհուրդը, որին այդ հարցով դիմել է Ֆրանսիաայի ԱԳՆ-ն:

Կնոջ դատապաշտպան Կարոլին Մեկարին հայտնել է, որ իր հաճախորդուհին այդ երեխայի միակ ընտանիքն է: «Նա ի՞նչ է պետք է երեխային որեւէ մեկին թողներ, կամ լքե՞ր: Մենք ուրախ ենք, որ դատավորները լսեցին մեր փաստարկները, հակառակ դեպքում նա ստիպված կլիններ մնալ Հայաստանում, որտեղ նա ընդամենը 180 օր մնալու թույլատվություն ուներ»:

Արդեն մի շաբաթից կինն ու երեխան կարող են Ֆրանսիա վերադառնալ, սակայն Պետական խորհուրդը լիազորված չէ որոշել, թե ում երեխան է դա: Այդ հարցով պետք է դատարանը զբաղվի: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկու անգամ դատապարտել է Ֆրանսիային՝ փոխնակ մայրերից ծնված երեխաներին վկայականներ չտրամադրելու համար:

сурогатная мать ребенок вывез Армения Փոխնակ ծնված երեխա Փարիզ
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
10 դիտում հոկտեմբերին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։