В сети появился новый вирус, который маскируется под сообщение от полиции/Համակարգչային նոր վիրուսը «քողարկվում է» ՀՀ ոստիկանության հաղորդագրության ներքո

Армянский эксперт по информационной безопасности Самвел Мартиросян предупреждает о появлении в сети нового компьютерного вируса, который маскируется под сообщение полиции.

"В сети появился и очень быстро распространяется новый вирус - на армянском языке и от имени Полиции Армении. Увидев подобное, не бегите платить. Вирус "садится" в Chrome-е", - написал Мартиросян в своем Facebook-e.

Послание представляет собой извещение о якобы блокировании компьютера за посещение сайтов порнографического характера с требованием уплаты штрафа в размере 8,5 тыс драмов (около 17,8 доллара) на счет Полиции.


Он советует тем пользователям, которые не умеют удалять расширения (extension) Chrome, просто деинсталлировать этот браузер и вновь установить его.

"Подобное послание можно получить и по электронной почте - в таком случае следует его отметить как спам. Есть  и мобильная версия, но пока не ясно, как с ней справиться", - сказал Мартиросян.

На поднявшийся ажиотаж отреагировало и Управление по связям с общественностью Полиции Армении, заявив, что не имеет никакого отношения к данному посланию и требованиям о штрафе, которое получили пользователи мобильных телефонов и персональных компьютеров.

"Полиция призывает не платить требуемую сумму и с целью снятия блокировки доступа к интернету очистить cache-файлы и расширения браузера либо обратиться к специалисту", - говорится в заявлении Полиции.

В ведомстве также предлагают пострадавшим от действий мошенников обратиться в Главное управление по борьбе с организованной преступностью Полиции Армении

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ համացանցում նոր վիրուս է հայտնվել, որը «քողարկվում է» ոստիկանության հաղորդագրության ներքո։

Ուղերձն իրենից ներկայացնում է ծանուցում այն մասին, թե իբր պոռնկագրական նյութեր պարունակող կայքեր բազմիցս այցելելու համար ՀՀ ոստիկանության կողմից արգելափակվել է համակարգիչը և որպես տուգանք անհրաժեշտ է վճարել 8.500 ՀՀ դրամ։

«Ցանցում հայտնվել է ու շատ արագ տարածվում է վիրուս, որը հայերեն է ու ներկայանում է ՀՀ Ոստիակնության անունից։ Նման բան տեսնելիս հանկարծ չվազեք վճարելու։ Վիրուսը նստում է Քրոմի մեջ»,– գրել է Մարտիրոսյանը Facebook–ում։

Մարտիրոսյանը նշել է, որ այն օգտատերերը, որոնք չեն կարողանում ջնջել extension–ները, պետք է պարզապես ջնջեն Քրոմն ու կրկին այն տեղադրեն։ «Նման ծանուցում կարող է ստացվել նաև էլեկտրոնային փոստով, այս դեպքում պարզապես հարկավոր է նամակը նշել որպես սփամ։ Նաև բջջային տարբերակ կա, սակայն դեռ պարզ չէ, թե ինչպես կարելի է այն հեռացնել», – նշել է Մարտիրոսյանը։

Այս դեպքին արձագանքել է նաև ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը` տարածելով հաղորդագրություն, որտեղ նշվում է, որ համացանցում շրջանառվում է տեղեկատվություն, որ բազմաթիվ քաղաքացիների բջջային հեռախոսների կամ անձնական օգտագործման համակարգիչների ինտերնետ դիտարկիչներում սկսել են հայտնվել հաղորդագրություններ, թե իբր պոռնկագրական նյութեր պարունակող կայքեր բազմիցս այցելելու համար ՀՀ ոստիկանության կողմից արգելափակվել է օգտատիրոջ համակարգիչը և որպես տուգանք անհրաժեշտ է վճարել 8.500 ՀՀ դրամ։

«Նույն հաղորդագրությամբ քաղաքացիներին ներկայացվում է տուգանքները վճարելու հաշվեհամար՝ վկայակոչելով ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածը։ Հարկ է նշել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածը վերաբերում է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելուն», – նշվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունը հայտնում է, որ խնդրո առարկա հաղորդագրությունները որևէ առնչություն չունեն ՀՀ ոստիկանության հետ, իսկ դիտարկված կասկածելի կայքը, որի հղումով մուտք է գործել օգտատերը, հնարավոր է պարունակած լինի նման հաղորդագրություն ցուցադրելու համար նախատեսված ծրագրային ապահովում, ինչի գործարկման արդյունքում հաղորդագրությունը հայտնվել է բջջային հեռախոսում կամ համակարգչում։

«ՀՀ ոստիկանությունը հորդորում է չվճարել պահանջվող գումարը և համացանցից օգտվելու արգելափակումը վերացնելու համար մաքրել համակարգչի ինտերնետ դիտարկման արդյունքում կուտակված ֆայլերը (cache) և դիտարկչի հավելումները (extension) կամ դիմել համապատասխան համակարգչային մասնագետի», – նշվում է ոստիկանության հայտարարության մեջ։

Ոստիկանությունը նաև զգուշացնում է, որ այն քաղաքացիները, ովքեր տուժել են խարդախների գործունեությունից, կարող են դիմել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ։

36 դիտում հուլիսին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Արձագանքներ և մեկնաբանություններ

Write feedback
Write comment

Please leave a constructive, reasoned and informative text relating to the quality of the company's work, on the example of personal experience.

Not allowed: use of non-normative obscenities, threats or insults; direct comparison with other competing companies; placing a links to third-party Internet resources; advertising and self-promotion, statements related to the company's activities.

Մուտքագրե՛ք էլ. փոստի հասցեն:
Your e-mail will not be shown on the site
կամ log_in , for write feedback
Feedback:
Load photo:
Ընտրել

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.