Жирайр Сефилян в своем письме призвал Павлика Манукяна прекратить голодовку/ Ժիրայր Սեֆիլյանը , իր նամակում Պավլիկ Մանուկյանին կոչ է անում դադարեցնել հացադուլը

Жирайр Сефилян в своем письме обратился к Павлику Манукяну 

«К счастью, 31 июля парни приняли правильное решение, тем самым избежав кровопролития с двух сторон. Начиная с 17 июля, вы сделали максимально от вас зависящее. Вы доказали, что армянин никогда не был и не будет рабом. Своим поведением вы доказали, что армянин не боится смерти и тюрьмы. 27 июля, после операции, когда ты открыл глаза, то пережил 2 противоречивых чувства. Первое – радость в связи с тем, что жизни Арама не угрожает опасность, второе – грусть от того, что из-за серьезных ранений ты прикован к постели. Ты решил отказаться от еды. Дорогой Павлик, если ты остался жив, значит, на то была воля Божья. Если ты остался жив, значит, тебе есть еще что делать для Армении и своей семьи. Потому по-братски прошу, чтобы ты прекратил голодовку и быстро поправился», - написано в письме Сефиляна.

Ժիրայր Սեֆիլյանը նամակը՝ ուղղված Սասնա ծռերի անդամ Պավլիկ Մանուկյանին, որտեղ կոչ է անում դադարեցնել հացադուլը:

«Սիրելի Պավլիկ,

Բարեբախտաբար հուլիսի 31-ին տղաները ճիշտ որոշում կայացրին՝ խուսափելով երկկողմ արյունահեղությունից:

Հուլիսի 17-ից սկսած դուք արել եք ձեզնից կախված առավելագույնը: Ապացուցել եք, որ հայը երբեք ստրուկ չի եղել եւ չի լինելու: Ձեր արարքով ապացուցել եք, որ հայը մահից ու բանտից վախեցողը չէ, դրանով իսկ փաստելով, որ մեր ազգն անմահ է: Վստահ եղիր, որ այս զոհողությունը իմաստավորվելու է, եւ մեր սիրելի ժողովուրդն ուշ թե շուտ ապստամբելու է:

Հուլիսի 27-ին (այդ օրը Լիզբոնի տղաների նահատակության 33-րդ տարին լրացավ) վիրահատությունից հետո, երբ բացեցիր աչքերդ եւ հասկացար, թե ինչ է տեղի ունեցել, ապրեցիր երկու խիստ հակասական զգացում: Առաջինը՝ ուրախությունն էր, որ Արամի կյանքին վտանգ չի սպառնում, եւ երկրորդը՝ տխրությունն էր, որ այդպիսի ծանր վնասվածքներով գամված ես անկողնուն, ա՛յո, քեզ լավ ճանաչելով վստահ պիտի նախընտրեիր անշնչանալը, քան այդ վիճակում հայտնվելը եւ այդ պատճառով որոշեցիր հրաժարվել սնվելուց:

Սիրելի՛ Պավլիկ, ինչպես տեսնում ես, ամեն ինչ չէ, որ մենք կարող ենք որոշել, եթե ողջ ես մնացել, ուրեմն դա Աստծո կամքն է եղել, եթե ողջ ես մնացել ուրեմն տակավին բան ունես անելու ընդհանուրի՝ Հայաստանի եւ քո ընտանիքի համար:

Ուստի եղբայրաբար խնդրում եմ դադարեցնես հացադուլը, եւ օգնելով բժիշկներին՝ օր առաջ ոտքի կանգնես:

Հոգով եւ մտքով միշտ քեզ հետ:

Ժիրայր ՍէՖիլյան

Վարդաշեն ՔԿՀ- ից

Օգոստոսի 4, 2016թ.»:

ЖирайрСефилян ПавликМанукян голодовка письмо Նամակ ԺիրայրՍեֆիլյան ՊավլիկՄանուկյան
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
11 դիտում հոկտեմբերին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։