Саргсян попросил журналистов забыть о событиях на недавней акции протеста в Ереване/ՀՀ նախագահը խնդրել է լրագրողներին մոռանալ վերջին օրերի իրադարձությունների մասին

Президент Армении Серж Саргсян принес свои извинения журналистам за события в ночь на 30 июля. 

В ночь на 30 июля очередной митинг в Ереване в поддержку вооруженной группы, которая 17 июля захватила полк ППС на ереванской улице Хоренаци, вылился в столкновения с представителями правопорядка. При разгоне акции полиция применила спецсредства, пострадали десятки людей, было совершено нападение на ряд журналистов. В числе пострадавших представителей СМИ - корреспонденты и операторы армянской службы радио "Свобода", "Армения-ТВ", 1in.am, CivilNet.TV, armlur.am, a1plus.am, а также российского издания "Лайф".

"Это наше самое существенное упущение за эти дни. Все выводы, несомненно, будут сделаны. Извиняясь, я прошу только журналистов, но не правоохранителей, забыть об этих событиях, так как уверен, что подобное никогда не повторится", - заявил Саргсян в понедельник на встрече с деятелями культуры, сферы здравоохранения, СМИ, общественными и политическими деятелями, членами Общественного совета, представителями органов законодательной и исполнительной власти, духовенства.

Президент пожелал, чтобы эти события не оказали даже подсоздательного влияния на свободную деятельность СМИ. 

В своем выступлении Саргсян поблагодарил армянских журналистам за их беззаветную работу и помощь в бескровном решении проблемы с захватом ППС. 

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն առանձին շնորհակալություն է հայտնել լրագրողներին` ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունները բարձր մակարդակով լուսաբանելու համար։

Այս մասին նա ասել է հասարակության, իշխանությունների և հոգևոր դասի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ուղղած իր խոսքում։ 

Նախագահը, մասնավորապես, շնորհակալություն է հայտնել լրագրողներին իրենց անմնացորդ աշխատանքի համար և անարյուն հանգուցալուծմանը նպաստելու համար, ինչպես նաև ներողություն է խնդրել նրանցից հուլիսի 29-ի՝ լույս 30-ի գիշերվա դեպքերի համար։ 

Նա այդ դեպքերն անվանել է իշխանությունների ամենաէական բացթողումն այս օրերի ընթացքում, հավաստիացնելով, որ այդ ամենից հետևություններն արվելու են։

Նախագահը խնդրել է միայն լրագրողներին, բայց ոչ իրավապահներին, մոռանալ այդ դեպքերի մասին, վստահեցնելով, որ նման բան այլևս չի կրկնվի։ Սարգսյանը նաև իր ցանկությունն է հայտնել, որ այդ դեպքերն այսուհետ անգամ ենթագիտակցական որևէ ազդեցություն չունենան լրագրողների ազատ գործելաոճի վրա: 

Ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Նրանք պահանջում էին ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել էր շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։

Հուլիսի 31-ին զինված խումբը զենքը վայր է դրել և հանձնվել իշխանություններին: Այս ընթացքում զոհվել են ոստիկանության երկու աշխատակից: Զինված խմբի անդամների և իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում կան վիրավորներ: 

newsarmenia.am
захват Ереван ППС
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։
Թեմատիկ նյութեր
Членам группы «Сасна црер» предъявят обвинение по делу об убийстве полицейских \ Ոստիկանների սպանության գործերով «Սասնա ծռերի» առանձին անդամներին մեղադրանք կառաջադրվի
По делу о захвате полка ППС в Ереване проходят 60 участников/ՊՊԾ գունդը գրավելու գործով կա 60 մեղադրյալ, որից 50-ը կալանավորված է. ՀՔԾ-ն մանրամասներ է հայտնում
Операция на ноге Арама Манукяна прошла благополучно / Արամ Մանուկյանի ոտքի վիրահատությունը բարեհաջող է ավարտվել
Арама Манукяна прооперируют в МЦ «Эребуни» / Արամ Մանուկյանին կվիրահատեն «Էրեբունի» ԲԿ-ում
Операция Павла Манукяна прошла нормально/ Պավել Մանուկյանի վիրահատությունը նորմալ է անցել
Арестованы еще двое, применивших насилие в отношении граждан в Сари Тахе/Ձերբակալել են երկու անձինք, ովքեր բռնություն են կիրառել քաղաքացիների դեմ Սարի Թաղում
В расследовании по захвату полка ППС в Ереване 17 июля появились новые детали \ ՊՊԾ գնդի զավթելու գործով նոր մանրուքներ են բացահայտվել
Обвинения в несоразмерном применении силы в районе Сари Тах должны быть расследованы/Սարի թաղում ուժի անհամաչափ կիրառման դեպքերը պետք է լիարժեք հետաքննվեն
СМИ собирают подписи в Ереване/Ստորագրահավաք Ազատության հրապարակում
Егише Петросян освобожден от уголовной ответственности/Եղիշե Պետրոսյանը քրեականորեն չի հետապնդվի