Ինչպես "Սասնա ծռերը" վայր դրեց զենքերը

Հուլիսի 30ի երեկոյան Երևանի գրավված ՊՊԾ շենքի մոտ մահացու հրազենային վնասվածք է ստացել ոստիկանության աշխատակից Յուրի Տեպանոսյանը (1986թ): Ոստիկանության հայտարարության մեջ նշվում էր, որ Տեպանոսյանը սպանվել է ՊՊԾ գնդի կողմից կատարված կրակոցի արդյունքում:

Զավթիչներն րենց հերթին ասում էին, որ ոչ մի կապ չունեն սպանության հետ:

“Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ ոստիկանը չի մահացել մեր կողմից (Սասնա ծռեր) արված կրակոցի հետևանքով: Տվյալ տարածքը անտեսանելի է մեզ համար և հավանաբար նա մահացել է հենց իրենց դիպուկահարի կողմից կատարված անկանոն կրակոցների արդյունքում: Չեմ ուզում ասել, որ դիտավորյալ, բայց հավաստիացնում եմ, որ պատահերը մեր մեղավորությունը չէ”, - ասել է զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը:

Նա նաև նշել է, որ բուժաշխատողներին պատանդի կարգավիճակում ոչ մեկ չի պահել, նրանց թույլատրված է եղել լքել տարածքը յուրաքանչյուր պահին:

«Երեկ մեր դիրքապահը նկատել է, որ մնացած 2 բժիշկները լքեցին տարածքը իրենց կամքով: Մենք ասացինք նրանց. “Ձեր խղճին մնացեք”, եթե նրարք որոշեցին գնալ, դա իրենց գործն է, Աստված իրենց հետ: Բժիշկներն այստեղ հատուկ հետապնդման չեն ենթարկվել», - եզրափակեց Ավետիսյանը:

Հուլիսի 31ին ժամը մոտ 14:00-ին տեղեկություն է ստացվել, որ ՊՊԾ տարածքում պատանդի կարգավիճակում գտնվող բժիշկենրըն իրքնուրույն դուրս են եկել գրավված գնդի տարածքից՝ բացատրելով, որ իրենք փախուստի են դիմել, երբ զինված խմբի անդամները քնած էին:

Բաց թողնված բժիշկներ Նորայր Թևանյանը և բուժքույր Մալինա Մարգարյանը ՊՊԾ գրավված տարածքում գտնվող վերջին բուժաշխատողներից էին: Քիչ առաջ «Սասնա ծռերը» բաց է թողել բուժակ Դավիթ Տոնոյանին, իսկ հուլիսի 29ին գունդը լքել է բժիշկ Սալվադոր Խեչոյանը:

Հուլիսի 31ի առավոտյանը ՊՊԾ գրավված տարածքից կրակոցներ էին լսվում:

“Մենք տեղեկություն ունենք, որ Սեթո Նազարյանը վիրավոր է: Նարան տարել են: Բայց մենք նրա առողջական վիճակի մասին տեղեկությունների չունենք՝ ողջ է թե՝ ոչ”, - ասվում է հաղորդության մեջ:

Ավելի ուշ Աշոտ Ահարոնյանը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջին հայտնել է, որ հուլիսի 31ին, ժամը 9:30-ին ՊՊԾ տարածքում հոսպիտալացվել է զինված խմբի անդամ Սեդրակ Նազարյանը, ով բուժօգնության կարիգ ուներ:

Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Նազարյանը վերակենդանացման բաժանմունքում է: Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սեդրակ Նազարյանի համագյուղացիները Սպանդարյան գյուղից փակել են Երևան- Մեղրի ճանապարհը, իբրև անհնազանդության քայլ:

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից դուրս են գրվել ևս 3 քաղաքացի, ովքեր հոսպիտալացվել էին Խորենացու փողոցի և Սարի թաղի իրադարձություններից հետո հուլիսի 29ին: Հուլիսի 31ի ժամը 19:20-ի տեղեկությունների համաձայն ստացիոնար բուժօգնություն են ստանում ևս 22 մարդ:

Նույն օրվա երեկոյան «Սասնա ծռեր» զինված խմբի առաջնորդներից Վարուժան Ավետիսյանը հայտնել է, որ նրանք պատրաստեն վայր դնել զեքերը, քանզի արյունահեղություն չեն ուզում:

“Մենք ունենք երկու տարբերակ՝ կամ կռվել ոստիկանության և մյուս հատուկ բաժանմունքների հետ, որը կբերեր այն մարդկանց արյունահեղությանը, ովքեր կապ չունեն ընթացիկ ռեժիմի հետ, կամ թույլ չտալ, որպեսզի արյունահեղություն տեղի չունենա և վայր դնել զենքերը: Մեզ համար այս որոշումը շատ դժվար էր”, - ասաց Ավետիսյանը:

ՀՀ ԱԱ 21:00-ին հայտնել է, որ Երևանում ավարտված է հակաահաբեկչական օպերացիան: «Սասնա ծռերի» 20 անդամներին կոչել են ահաբեկիչներ:

«Իրավապահները իրենց վերջին և համաձայնեցված գործողություններով ստիպել են զինված խմբի անդամներին վայր դնել զենքերը և հանձնվել ոստիկանությանը: ՊՊԾ գնդի տարածքը ազատագրված է», - ասավում է հաղորդագրության մեջ:

Ավելի շուտ ԱԱԾ հուլիսի 17ին զավթիչներին անվանեց “ահաբեկիչներ”, դրանից հետո օգտագործվում էր «զինված խումբ» անվանումը:

Ուշ երեկոյան Երևանի Ազատության հրապարակում հարյուրավոր ցուցարարներ էին հավաքվել «Սասնա ծռեր»-ի պաշտպանության համար: Ցուցարարները երթ էին կազմակերպել դեպի Մաշտոցի պողոտա, Սայաթ-Նովա, որտեղ ոստիկանության աշխատակիցները կոչ արեցին նրանց հետ գնալ Ազատության հրապարակ, քանզի երթը համաձայնեցված չէր:

Ցուցարարները պայմանավորվեցին հավաքվել օգօստոսի 1ին ժամը 19:00-ին Ազատության հրապարակում և ցրվել:

Նույն ժամին մոտ 21:30-ին “Սասնա ծռեր” զինված խմբի պաշտոնական ֆեյսբուքյան էջին հետևյալ հաղորդակցությունն է հայտնվել. «”Սասնա ծռեր” խումբը դարձել է գերի, բայց պայքարը ավարտված չէ: Մի կորցրեք հույսը և մի արտագաղթեք: Պայքարը շարունակվելու է»:

Սասնա ծռեր Երևան հանձնվել
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
12 դիտում հոկտեմբերին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։