Կիրակի՝ 27.11.2016

Վերելք Շիշ լեռ (2411 մ)

Ուղևորվում ենք վայոց ձորի՝ դեպի Վարդենյաց լեռնանցք տանող գյուղերը: Տուրիզմի տեսակետից այս վայրերը հայտնի չեն, այնպես որ հետաքրքիր բացահայտումներ են սպասվում:
Շիշ լեռը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Վարդենիսի լեռների հարավահայաց ճյուղավորումներից մեկի վրա:

Արշավը սկսելու ենք Սալլի գյուղից և ավարտելու ենք Քարագլուխ գյուղում:

Հարաբերական բարձրությունը՝ 800 մ

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան ուսապարկ (պարտադիր), մեկօրյա սնունդ, ջուր (առնվազն 1 լիտր), դեղատուփ, արևային ակնոց, գլխարկ, տաք հագուստ, լապտեր: Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ նախատեսված քայլքի համար:

Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)

Հանդիպման ժամը` 7:30

Մասնակցության արժեքը` 5500 դրամ 

Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտը
Ուղեկցորդի ծառայությունը

Ձեր մասնակցությունը հաստատեք զանգահարելով 043 00 5165 հեռախոսահամարով կամ գրեք Armenian Geographic ֆեյսբուքյան էջին:

Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Վերջին պահին հրաժարվողը պարտավորվում է վճարել գումարն ամբողջությամբ:

www.armgeo.am

Ծանոթացեք մեր առաջիկա արշավներին՝
http://www.armgeo.am/upcoming-programs/

Ծանոթացեք մեր նախորդ արշավներին՝
http://www.armgeo.am/our-hiking/

like our page on Facebook - goo.gl/kwWZ5t
watch us on YouTube - goo.gl/4YwHIB