Նոյեմբերի 24-ին՝ ժամը 19։00-ին, #LOFT-ը վերածվելու է արենայի. Չինաստանի ամենահզոր ու հայտնի Պուերը հանդիպելու է հայկական հիասքանչ Ուրցին։ 

Մենք հյուրընկալելու ենք Tea Studio Halabyan-ից Hrant Zen Danduroff-ին և Al'vina Babasyan-ին, ովքեր ներկայացնելու են մեզ այս համեղ թեյերը՝ ընտրության բարդ հնարավորությունը թողնելով, իհարկե, մեզ:

Հայկական ուրցի հյուրասիրությունն այդ օրը մեզ համար կազմակերպելու է Darman-ը, իսկ չինական pu-erh-ինը՝ Maître de Thé Armenia-ն: 

Երեկոյի ընթացքում վայելելու ենք էլի մի քանի հայտնի ու հազվագյուտ թեյեր: Նախատեսվում է նաև քաղցրավենիքի և մուրաբայի համեղ հյուրասիրություն, որը մեզ համար կկազմակերպի Green Lane NGO-ն:

Դե, եթե պատրաստ ես մասնակիցը դառնալ այս լիցքաթափող, համեղ ու թեժ «խաղ»-ի, վերցրու հեռախոսդ և, զանգահարելով 043 408 864 հեռախոսահամարին, հաստատիր մասնակցությունդ: :))

Մուտքավճար՝ 2000 դրամ 
_____________________________________________
Ուզու՞մ եք մշտապես տեղյակ լինել #LOFT-ի միջոցառումներին, ապա ներբեռնեք LOFT-ի էլեկտրոնային քարտը պարզապես բացելով հետևյալ հղումը` loft.icard.am։ Քարտը ներբեռնելուց հետո գտեք այն Wallet (iOS) և Passwallet (Android) հավելվածներում։
ICARD