Լորի Լա Արմենիա`
- Մելչիոր Կամպոս - Վոկալ
- Բաստիան դե Խերես - Վոկալ
- Դանիել Բարբա Մորենո - Կիթառ
- Ռաֆաել Պրադալ - Դաշնամուր, կիթառ
- Դանիել Տոռես - Հարվածային գործիքներ
- Լորի Լա Արմենիա - Պար

Սկսելով պարել ֆլամենկո 12 տարեկանում` Լորին ֆլամենկոյի բուլերիա ոճի լավագույն կատարողն է: Նա տեղափոխվել է Իսպանիա 18 տարեկանում, ապա 10 տարի ապրել է Խերեսի և Սևիլյայի իսպանական գնչուների հետ: 2014-ին մեկնել է համաշխարհային շրջագայություն, իսկ այժմ նա ուղևորվում է հայրենիք՝ Հայաստան: 

Լորիի պարը նրբագեղության, կրքի և անթերի տեխնիկայի համադրություն է, հույզերով ու պատմություններով լի կրքոտ կատարում:

5 իսպանացի երաժիշտների հետ միասին նոյեմբերյան ցուրտ երեկոն Լորին կտաքացնի իսպանական տաք կրքերով: 

Ո՞Վ ՝ Լորի Լա Արմենիա
Ի՞ՆՉ՝ «Օլե, Լորի Լա Արմենիա» Ֆլամենկոյի երեկո
ՈՐՏԵ՞Ղ՝ Արամ Խաչատրյան համերգասրահ 
Ե՞ՐԲ՝ Նոյեմբերի 19, 2016

Տեղեկությունների համար՝ 094 44 33 36:
Տոմսերի արժեքն է 3000, 5000, 7000, 10.000, 12.000 դրամ:
Տոմսեր կարող եք պատվիրել՝ զանգահարելով 094 44 33 36
Համերգի կազմակերպիչ՝ Deem Communications