Այցելեք Հատուկ միջոցառումների սրահ` վայելելու Գաֆէսճեան դասական երաժշտության համերգաշարը:

Համաշխարհային հայկական նախագիծ
ԿԱԴԱՆՍ համույթ

Հակոբ Ջաղացպանյան, կիթառ
Սոֆի Միքայելյան, դաշնամուր
Վարազդատ Խաչումյան, ջութակ
Մերուժան Եգանյան, ակորդեոն
Գուրգեն Ամիրյան, կոնտրաբաս

Ծրագրում՝
Բոլոր ժամանակների և մայրցամաքների հայ կոմպոզիտորների գործեր

Կարևոր է. համերգի սկիզբը` ժ. 20.00-ին: Համերգի ընթացքում սրահի մուտքն արգելված է: 

Տոմսերի ամրագրման եւ մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել Այցելուների կենտրոն` (010) 56 72 62 հեռախոսահամարով:

Դուք կարող եք պատվիրել Հատուկ միջոցառումների սրահի Ձեր նախընտրած սեղանը: Նշեք դա տոմս գնելիս, և մենք կամրագրենք սեղանը հատուկ Ձեզ համար:

Սիրով տեղեկացնում ենք նաեւ, որ համերգային ծրագրերի տոմսերով կարելի է մեկ անվճար այց կատարել թանգարանի բոլոր ցուցասրահները` մեկ շաբաթվա ընթացքում:

Դարձեք Գաֆէսճեան արվեստի կենտրոնի անդամ և անվճար դիտեք ԳԱԿ-ի ցուցադրությունները, ստացեք 10% զեղչ բոլոր հատուկ միջոցառումների` այդ թվում համերգաշարերի և դասախոսությունների համար, ինչպես նաև Թանգարանի խանութի ողջ տեսականու համար: