Նոյեմբերի 17-ին՝ ժամը 19:00-ին, ԷՕՆը հյուրընկալելու է Հայաստանի լավագույն սպորտային լուսանկարիչներից մեկին` Հակոբ Բերբերյանին, ով լուսանկարել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի բոլոր հանդիպումները, ներկա է եղել Եվրոպայի և ՈՒԵՖԱ չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումներին։


Վարպետության դասի ընթացքում նա կկիսվի իր բազմամյա փորձով և կպատասխանի բոլոր հարցերին:

Հակոբ Բերբերյանը ունի ավելի քան 40 տարվա աշխատանքային փորձ և բազմաթիվ մեդալների և պատվոգրերի դափնեկիր է: 2016-ին "Freedom" միջազգային լուսանկարչական փառատոնի շրջանակներում արժանացել է 4 մեդալի: Հակոբը լուսանկարել է նաև Արցախյան պատերազմի տարիներին:

Ֆեյսբուքյան էջը՝ https://www.facebook.com/hakob.berberyan.9?fref=ts

Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով՝ https://goo.gl/forms/7OgLUMuH0xfklSvI3

Լեզուն` հայերեն
Տևողությունը՝ 2 ժամ