Նոյեմբերի 17-ին՝ ժամը 19։00-ին, #LOFT ինքնազարգացման կենտրոնում տեղի կունենա Արարատ Ալեքսանյանի «Անկոչ երազներ» խորագիրը կրող, թվով երկրորդ անհատական ցուցահանդեսի բացումը։ Այդ օրը դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու նկարչի աշխատանքներին, լսելու գեղեցիկ երաժշտություն՝ անցկացնելով հաճելի երեկո արվեստով լի մթնոլորտում։ 

Մուտքը՝ LOFT-ի մշտական տարիֆներով (1 րոպեն՝ 15 դրամ, 1 ժամը՝ 900 դրամ, 2 ժամը՝ 1300 դրամ, 3 ժամը՝ 1500 դրամ)` ներառյալ թեյի, սուրճի, քաղցրավենիքի հյուրասիրությունը։ 

Արարատի ստեղծագործական հագեցած ուղուն կարող եք ծանոթանալ ստորև՝

2003-2007 թ սովորել է Ս.Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոցում, որը ավարտելուց հետո 2008 թ ընդունվել է ՎՊՄԻ մանկավարժության ֆակուլտետի կերպարվեստի բաժին: 2016 հուլիսի 13-ին տեղի է ունեցել առաջին անհատական ցուցահանդեսը «Զրույց ստվերի հետ» խորագրով: 2015 և 2016 մասնակցել է «Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների հանրապետական պլեներին: Մասնակցել է Մոլդովայում կայացած CHOISE-ի «Культурное наследие» ծրագրին: