Ժամանակակից արվեստ․ Street Art

Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 19։00-ին, #LOFT-ում տեղի կունենա ժամանակակից արվեստին նվիրված «Ասիմետրիկ նմանություններ» դասախոսությունների շարքի երրորդ հանդիպումը` «Քաղաքային արվեստ» խորագրով։

Շարքը նվիրված է ժամանակակից արվեստը կերտող ամենանշանակալից արվեստագետներին և արվեստային իրադարձություններին։ Թեմաները ներառելու են այսօրվա արվեստային ամենատարածված և նշանակալից տեսակները և ուղղություները՝ կոնցեպտուալիզմ, մինիմալիզմ, վիդեո-արտ, ռեդիմեյդ, ինստալացիա, փերֆորմանս, հեփենինգ, բոդի-արտ, լենդ-արտ, իվենթներ և այլն։

Դասախոսությունները կվարի արվեստի քննադատ, արվեստագիտության թեկնածու Աննա Գալստյանը։ 

ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԹԵՄԱ ՝
Սթրիթ արտ («Քաղաքային արվեստ»)

Շատ վերջերս արվեստի ուղղություն դարձած այս մշակութային շարժումը մինչև հիմա թեժ վիճաբանությունների աղբյուր է արվեստագետների և արվեստի քննադատների շրջանակում․ ի՞նչ է այն՝ արվեստ, թե՞ հանցանք, ենթամշակույթ, թե՞ վանդալիզմ։
Արվեստի պատմության կոնկրետ ժամանակահատվածում արվեստագետները սկսեցին մարտահրավեր նետել պաշտոնական արվեստին՝ տեղադրելով իրենց ստեղծագործությունները ոչ-արվեստային միջավայրում։ 
Տեղադրվելով հասարակական վայրերում՝ սթրիթ արտը կամ գրաֆիտի շարժումը քանդում է ռասայական, սոցիալ-տնտեսական, մշակութային, կրոնական սահմանները և ձեռք է բերում իր հիմնական կերպարը՝ մեղադրող, պահանջող, զարմացնող։
Սթրիթ արտը կարող է լինել քաղաքական դրսևորում, գովազդ կամ քաղաքային տարածության տեսակետ։ Այն անընդհատ շարժման մեջ է և հետևաբար, զերծ որևէ սահմանումից։

Մասնակցության արժեքը՝ 1800 դրամ
Դասախոսությանը մասնակցելու համար խնդրում ենք նախապես գրանցվել հետևյալ հղումով՝ https://goo.gl/forms/ALN2qmdgPtR6mnLj1

Արձագանքներ և մեկնաբանություններ

Write feedback
Write comment

Please leave a constructive, reasoned and informative text relating to the quality of the company's work, on the example of personal experience.

Not allowed: use of non-normative obscenities, threats or insults; direct comparison with other competing companies; placing a links to third-party Internet resources; advertising and self-promotion, statements related to the company's activities.

Մուտքագրե՛ք էլ. փոստի հասցեն:
Your e-mail will not be shown on the site
կամ log_in , for write feedback
Feedback:
Load photo:
Ընտրել

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.