Social media on Black Friday

Նոյեմբերի 15-ին` ժամը 19:00-ին, Digital Marketing Services-ը և #LOFT-ը հրավիրում են բոլորին՝ մասնակցելու «Social media on Black Friday» դասընթացին:

Սոց․ մեդիան հեղաշրջել է գնելու և վաճառելու գործընթացը։ Ահա թե ինչու, #DMS-ից Նարինե Գալստյանն ու Հովհաննես Պետրոսյանը ցանկանում են կիսել ձեզ հետ որոշ գաղտնիքներ, թե ինչպես կարելի է մեծ վաճառքներ ունենալ #BlackFriday-ի և #CyberMonday-ի ընթացքում։

Նրանք մշակել են այս դասընթացը, որպեսզի օգնեն ձեզ մասնաբաժին ունենալ 50 մլրդ դոլար ընդհանուր վաճառքներում, որը գրանցվեց անցյալ տարի։

Black Friday-ի գաղափարը ձևավորվել է 1961թ․-ին և դարձել է սիրված ավանդույթ։ Դասընթացը կօգնի ձեզ ճիշտ դիրքավորել ձեր բիզնեսը շուկայում, որպեսզի առավելագույն հաջողություններ ունենաք նաև ավելի ժամանակակից Cyber Monday-ին։

Այն կսովորեցնի ձեզ մշակել սոց․ մեդիայում վաճառքների ճիշտ ռազմավարություն նախքան Black Friday-ը, այդ օրերի ընթացքում և հետո։ Միասին կուսումնասիրենք, թե ինչպես կարող ենք նոր հետևորդներ ունենալ և մեծ վաճառքներ գրանցել՝ օգտագործելով սոց․ մեդիայի հնարավորությունները։

Ի՞ՆՉ ԿՏԱ ՁԵԶ ԱՅՍ ԴԱՍԸՆԹԱՑԸ․

-Մշակել վաճառքի ռազմավարություն՝ Black Friday-ին և տոներին մեծ վաճառքներ ունենալու համար
-Ներգրավել նոր հաճախորդներ ու մեծացնել վաճառքները
-Տիրապետել հետաքրքիր խորհուրդների և հնարքների սոց․ ցանցերի վերաբերյալ

Ու՞Մ ՀԱՄԱՐ Է ԴԱՍԸՆԹԱՑԸ․

-Սեփական բիզնես վարողների, ովքեր ցանկանում են մեծացնել վաճառքները
-Մարքեթինգի մասնագետների, ովքեր ցանկանում են կազմել ճիշտ ռազմավարություն Black Friday-ին և Cyber Monday-ին վաճառքները խթանելու համար
-Նրանց, ովքեր հետաքրքրված են մարքեթինգային արշավների նոր գաղափարներով և ցանկանում են տիրապետել սոց․ մեդիայի վերջին հնարքներին

ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆ․
#Facebook-ի և #Twitter-ի նախնական գիտելիք
Գրանցման հղում՝ http://www.dms.am/hy/social-media-black-friday/

Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Review

Please leave a constructive, reasoned and informative text relating to the quality of the company's work, on the example of personal experience.

Not allowed : use of non-normative obscenities, threats or insults; direct comparison with other competing companies; placing a links to third-party Internet resources; advertising and self-promotion, statements related to the company's activities.

Մուտքագրե՛ք էլ. փոստի հասցեն:
Your e-mail will not be shown on the site
կամ log_in , for write feedback
Feedback:

Load photo:
Ընտրել