Լքված ամրոցի գաղտնիքը (հեքիաթ)
Բեմ. Ռեժիսոր – Արսեն Գրիգորյան
Բեմ. Նկարիչ – Վիկտորիա Ռիեդո 
Զգեստների նկարիչ – Մարինա Թադևոսյան
Երաժշտական ձևավորում – Արտավազդ Եղոյան

Գեղեցկուհի Ադել- Անի Խաչիկյան
Հրեշ – Արծրուն Չոբանյան
Պաչո ,Արքայազն – Հրաչյա Ներսիսյան
Մատեո, Հայր - Ռուդիկ Մարտիրոսյան , Արսեն Գրիգորյան
Սարսափ – Լուսինե Ավանեսյան
Սարսուռ – Մարի Գրիգորյան
Բեեե – Կարինե Սաֆարյան
Մեեե – Արթուր Անտոնյան


Ամանօրի նախաշեմին Մաեստրո Մատեոն և Պաչոն մի փոքրիկ քաղաքի բնակիչների համար ներկայացնում են «Հրաշքների թատրոնը» անտեսանելի խարդախ ներկայացումը: Եվ երբ բնակիչները հասկանում են որ իրենց խաբում են, որոշում են դուրս վռնդել նրանց քաղաքից: Սակայն գեղեցկուհի Ադելի շնորհիվ Մատեոյին և Պաչոյին տրվում է ևս մեկ հնարավորություն՝ քաղաքի բնակիչներին ցուցադրելու Ամանորյա ներկայացում: Պաչոն առաջարկում է բոլորին մասնակցելու այդ ներկայացմանը, որը կկոչվի «Լքված ամրոցի գաղտնիքը»: Հեքիաթը սիրո, բարության և հավատարմության մասին է, որը ցավոք մեր օրերում պակասում է: Իսկ վերջում՝ ներկայացման ավարտին մեզ միանում են Ձմեռ պապն և Ձյունանուշիկը: