ՏԻԿՆԱՅՔ ԵՎ ՊԱՐՈՆԱՅՔ
"ՄԱԴԱԹՅԱՆ" հոգեբանական կենտրոնը կազմակերպում է "ՎԱՃԱՌՔԻ ՎԱՐՊԵՏ" թրեյնինգը, հիմնված հոգեբանության ՆեյրոԼինգվիստիկ Ծրագրավորում (NLP) ուղղության վրա:
Թրեյնինգը նախատեսված է նրանց համար, ովքեր իրենց աշխատանքին վերաբերվում են համապատասխան պատասխանատվությամբ և ձգտում ունեն կատարելագործվելու և ավելի լավ կազմակերպելու իրենց վաճառքը, հաշվի առնելով վաճառքի ընթացքում կարևոր նշանակություն ունեցող հոգեբանական գործոնը:
Թրեյնինգի ժամանակ մենք կսովորենք ՎԱՃԱՌԵԼ, վաճառել ամեն ինչ և այնքան գրագետ, որ մեր վաճառքի հաջողությունները կարողանանք հասցնել համարյա 100%-ի:
Թրեյնինգի աշխատանքային լեզուն է՝ ՀԱՅԵՐԵՆԸ:
Թրեյնինգի ԸՆԴՀԱՆՈւՐ ԱՐԺԵՔՆ Է 80 000 դրամ: Վճարումը հանարավոր է իրականացնել ինչպես կանխիկ (հնարավոր է մաս-մաս թրեյնինգի ընթացքում), այնպես էլ փոխանցումով՝ "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոնի բանկային հաշվին:
Թրեյնինգի տևողությունն է՝ 24 ԺԱՄ: Այն ձգվելու է 1 ԱՄԻՍ:
Դասընթացներն ընթանալու են ՇԱԲԱԹԱԿԱՆ ԵՐԿՈւ ՀԱՆԴԻՊՈՒՄՈՎ, ԵՐԵԿՈՅԱՆ ԺԱՄԵՐԻՆ՝ նախնական պատկերացնում ենք երեքշաբթի և հինգշաբթի օրերին 18:30-ը, սակայն օրը և ժամը կփոխվի խմբի անդամների առաջարկով:
Հանդիպումները տևելու են 3 ժամ, ներառած 15 րոպե կոֆե-բրեյքը:
Թրեյնինգը տեղի է ունենալու "ՄԱԴԱԹՅԱՆ" հոգեբանական կենտրոնում՝ Վաղարշ Վաղարշյան 26 հասցեում:
Ցանկացողները շտապեն ԳՐԱՆՑՎԵԼ 010264633 և 055471134 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՈՎ:
Թրեյնինգը վարում են Հոգեբանական Գիտությունների Միջազգային Ակադեմիայի պատվավոր անդամ, Արհեստավարժ Հոգեթերապևտների լիգայի իրական անդամ և միջտարածաշրջանային դասախոս, սերտիֆիկացված ՆԼԾ-թրեյներ`
ՄԻՀՐԴԱՏ ՌՈՍՏՈՄԻ ՄԱԴԱԹՅԱՆԸ
և "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգաբանական Կենտրոնի հոգեբան, ՆԼԾ պրակտիկ՝
ՍՈՆԱ ԱՐԹՈւՐԻ ՄՈւՐԱԴՅԱՆԸ:

ԹՐԵՅՆԻՆԳԻ ՊԼԱՆԸ

01 - Ծանոթություն: Խնդրի ներկայացում 
02 - Ինչ է ՆԼԾ-ն և ինչու վաճառել ՆԼԾ օգնությամբ 
03 - Վաճառքի համար անհրաժեշտ որոշ համոզմունքներ, պրեսուպպոզիցիաներ
04 - Մարդկանց (պոտենցիալ գնորդների) ՆԼԾ տիպեր, ՆԼԾ տիպերի արտաքին նկարագրություններ
05 - Վաճառքի ժամանակ անհրաժեշտ օգտագործվող պրեդիկատ - բառեր 
06 - Գնորդի կողմից անգիտակցաբար տրվող աչքային մուտքի բանալիներ
07 - Վաճառողի ընկալման դիրքեր
08 - 7, 38 և 55 տոկոսների տեսություն
09 - Վաճառողի ներքին կոնգրուենտություն
10 - Վաճառողի սենսորային սրություն
11 - Գնորդի հետ անհրաժեշտ հաստատվող ռապպորտ՝ հայելային արտապատկերում և միացում
12 - Վաճառքի ժամանակ, "լավ ձևակերպած արդյունքի"՝ SMART մոդելի օգտագործումը:
13 - Վաճառք Դեկարտյան համակարգում
13 - Գնորդի մոտիվացիա
14 - Վաճառքի կազմակերպման աբստրակցիայի մակարդակներ՝ Մետամակարդակ
15 - Գնորդի առարկությունների մետամոդելային քննարկում, քննադատություններ
16 - Վաճառքի մեջ օգտագործվող Էրիկսոնյան հիպնոսի էլեմենտներ՝ Միլթոն մոդել
17 - Վաճառքի ժամանակ Մետաֆորների կազմում
18 - "Հոգեբանական ժամացույց"-ի օգտագործումը վաճառքում
19 - Ստանդարտ խոսքային ստրատեգիաներ, որոնք անխափան աշխատում են վաճառքի ժամանակ:

Խմբում ՏԵՂԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ՝ գրանցվելու և մասնակցելու են ՄԻԱՅՆ ԱՌԱՋԻՆ 12 ԴԻՄՈՂՆԵՐԸ:
Թրեյնինգի ավարտին տրվելու է երկու տիպի վկայականներ՝ այն մասնակիցներին, ովքեր կավարտեն թրեյնինգը և բարեհաջող կցուցադրեն սերտած հմտությունները, կտրվի "ՎԱՃԱՌՔԻ ՎԱՐՊԵՏԻ" վկայական, իսկ մյուսները կստանան "ԹՐԵՅՆԻՆԳԻ ՄԱՍՆԱԿՑՈւԹՅԱՆ" վկայական՝ "ՄԱԴԱԹՅԱՆ" հոգեբանական կենտրոնի կողմից: