Տվյալ ժամանակաշրջանում, երբ ամեն ինչ անցում է կատարել թվային հարթակ, ISM-ը (International School of Marketing) շտապում է Ձեզ ծանոթացնել, ինչպես է պետք ճիշտ ներկայացնել Ձեզ և Ձեր կազմակերպությունը սոց․ ցանցերում: Քանի որ հիմա ամեն ինչ ավելի հեշտացված ու պարզեցված է և կոճակի մեկ հպումով են կատարվում մի շարք գործարքներ, գնումներ,վաճառքներ։

Հաշվի է առնված նաև այն փաստը, որ մարդիկ շատ ժամանակ են սկսել անցկացնել սոց․ցանցերում․ ըստ վիճակագրական տվյալների՝ ՀՀ-ում, յուրաքանչյուր մարդու համար այդ ժամանակահատվածը 2 ժամն է։ Հիմնական շեշտը դրվում է նրա վրա, որ մարդիկ առանց միջնորդի՝ միայն սոցիալական ցանցի օգնությամբ, իրականացնեն իրենց բիզնեսի ճիշտ առաջխաղացումը։ Թվային մարքեթինգի գիտելիքների տիրապետումը հնարավորություն կտա ճիշտ թիրախ գտնել Ձեր բիզնեսի համար,որը նպատակաուղղված կլինի և կնպաստի դրա զարգացմանը։

Այսպիսով, ISM-ը նոյեմբերի 13-ին, ժամը 16։00-18։00 հանդես կգա իր դպրոցի էքսպերտ-թրեյներների հետ, որոնք կարճ ժամանակում կներկայացնեն, թե ինչքանով է կարևոր ճիշտ կազմել Ձեր թվային մարքեթինգի ռազմավարությունը և ինչ գործիքներ կարելի է կիրառել ու դրանց շնորհիվ հասնել Ձեր կազմակերպության առջև դրված նպատակներին։

Հանդիպումը տեղի կունենա The Loft ինքնազարգացման և ժամանցի կենտրոնում։ Մուտքն ազատ է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են թվային մարքեթինգով։

Այն մասնակիցները, որոնք կորոշեն և կգրանցվեն մեր թրեյնինգներին միջոցառման ավարտին, կստանան զեղչ 10%-ի չափով։

Մեր թրեյներները․

Դիանա Հովհաննիսյան - http://bit.ly/2dRiKxy

Մարի Բարսեղյան - http://bit.ly/2evGTt6

Տաթև Ավագյան - http://bit.ly/2eOdpYa

Մեր թրեյնինգներն այս թեմաներով․

1․Professional Diploma in Digital Marketing (PDDM) – http://bit.ly/2fiYbvl

2. Social Media Marketing (SMM) - http://bit.ly/2fKXgaS

Մուտքն ազատ է: :)