Սիրով հրավիրում ենք՝ ներկա գտնվելու Նաիրյան վոկալ անսամբլի առաջին մեծ բեմելին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: 
Այն կկայանա նոյեմբերի 26-ին՝ 19.00-ին: 
Համերգին ելույթ կունենան նաև հրավիրված քանոնահարներ՝ քանոնահար Շուշանիկ Սաղաթելյանի ղեկավարությամբ: 
Ծրագրում կհնչեն ժողովրդական երգերի և պարեղանակների մշակումներ: 
Մենք հիշեցնում ենք,որ Նաիրյան վոկալ անսամբլը ստեղծվել է 2015 թվականին՝ Մուղդուսյան արվեստի կենտրոնի մշակութային ծրագրերի շրջանակներում: Անսամբլի գեղարվեստական ղեկավարն է Նաիրա Մուղդուսյանը:
Ավելացնենք, որ մենք կարծում ենք՝ բարձր մշակույթը պետք է հասանելի բոլորին, այդ իսկ պատճառով այս համերգի մուտքը լինելու է ազատ: Սիրով սպասում ենք բոլոր ցանկացողներին, հրաշալի, հոգեթով երաժշտությունն ապահովված է լինելու՝ ողջ երեկոյի ընթացքում )

Ծրագրում.

1. «Դերիկո և ջան մարալ»- Կարո Զաքարյան
2. «Էս գիշեր»- Թաթուլ Ալթունյան
3. «Էսօր ուրբաթ է»- Կոմիտաս
4. «Ջուր կուգա»- Կոմիտաս
5. «Խումար»- Կոմիտաս
6. «Լուսնյակ գիշեր»- Թաթուլ Աթունյան 
7. «Մարալ, մարալ»- Կոմիտաս
8. «Հոյ նար, և Հոգյակս»- մշակումը՝ Շուշանիկ Սաղաթելյանի (քանոն)
9. «Գարուն ա»- Կոմիտաս
10. «Էս առուն»- Կոմիտաս
11. «Սարեն կուգա ջուխտըմ ղոչ»- Կոմիտաս
12. «Էրվում եմ»- Կոմիտաս 
13. «Հաբրբան»- Կոմիտաս- Ասլամազյան
14. «Հոյ, իմ նազանի յարը»- Կոմիտաս
15. «Նանարի նա»- Էդգար Հովհաննիսյան
16. «Լեն թուփ ու կանաչ տերևիկ»- Էդգար Հովհաննիսյան
17. «Սարերի հովին մեռնեմ»- Հովհաննես Բադալյան
18. «Գութան»- Կոմիտաս
19. «Նոր եմ նոր մածուն մերել»- Կոմիտաս
20. «Մոկաց հարսներ»- Կոմիտաս
21. «Ալագյազ»- Կոմիտաս
22. «Խնկի ծառ»- Կոմիտաս
23. «Վարդ ա յարս»- Կոմիտաս
24. « Սև ա չոբանի շունը»- Կոմիտաս
25, «Աղջի մարան և Քըշ գնա օտար»- մշակումը՝ Շուշանիկ Սաղաթելյանի (քանոն)
26. «Հոյ, նազան իմ»- Կոմիտաս
27 «Շողեր ջան»- Կոմիտաս
28. «Անձրևն եկավ»- Կոմիտաս
29. «Սոնա յար»- Կոմիտաս
30. «Էն դիզան»- Կոմիտաս
31. «Առնեմ էրթամ իմ յարը »- Կոմիտաս
32. «Քոչարի»