Petoor by Seraphima Capsule Collection

Նոյեմբերի 5-ին ժամը 19:00-ին հրավիրում ենք ձեզ ներկա գտնվելու Petoor by Seraphima կապսուլային հավաքածուի ներկայացմանը, որը կկայանա Զուլում և Մուշեղ Գրիգորյանների արվեստանոցում, որ գտնվում է Թումանյան 2-րդ փակուղի 9 հասցեում:
Այս կապսուլային հավաքածուն Petoor ապրանքանիշի և Սիրարփի Ադամյանի Seraphima նախագծի համատեղ նախաձեռնությունն է: Գիշերազգեստն ունենալով որպես հիմք` ստեղծվել է ժամանակակից կնոջը համապատասխան հագուստ: Հավաքածուի հերոսուհին վարում է ակտիվ կենսակերպ, աշխատում է, հանգստանում, ստեղծագործում, անցկացնում ժամանցն իր ընկերների հետ, նա զուսպ է, ինքնաբավ, բայց տարված 19-րդ դարի 20-ականներին բնորոշ ռոմանտիկ նոստալգիայով:
Հավաքածուի ստեղծման ժամանակ պահպանվել է Petoor-ի արդեն ճանաչելի ձեռագիրը, նուրբ գործվածքների ընտրությունը, գիշերազգեստի դասական ուրվագիծը: Seraphima-ն իր կողմից ավելացրել է ոճային նոր լուծումներ, այրական կոստյումին բնորոշ տարրեր, հետաքրքիր ու անսպասելի դեկոր: 
Հավաքածուի շնորհանդեսն անցկացվելու է արտ-երեկոյի ձևաչափով: Համեցեք վայելելու համադամ գինի, լսելու կենդանի ջազային երաժշտություն, զրուցելու արվեստի, նկարչության և գեղեցիկ հագնվելու մշակույթի մասին: 
Կհանդիպենք Նոյեմբերի 5-ին ժամը 19:00-ին: Առայժմ)

Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Review

Please leave a constructive, reasoned and informative text relating to the quality of the company's work, on the example of personal experience.

Not allowed : use of non-normative obscenities, threats or insults; direct comparison with other competing companies; placing a links to third-party Internet resources; advertising and self-promotion, statements related to the company's activities.

Մուտքագրե՛ք էլ. փոստի հասցեն:
Your e-mail will not be shown on the site
կամ log_in , for write feedback
Feedback:

Load photo:
Ընտրել