Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա գեղանկարիչ Նիկոլայ Սերոբյանի (Նիսեր) «Ես տեսնում եմ աշխարհը» խորագիրը կրող ցուցահանդեսը:

Նիկոլայ Սերոբյանը Ռուսաստանի նկարիչների ստեղծագործական միության, ինչպես նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային ֆեդերացիայի անդամ և ՅՈւՆԵՍԿՕ-ի ոսկե մեդալակիր է:

«Ես տեսնում եմ աշխարհը» խորագիրը կրող ցուցահանդեսին ներկայացված են հեղինակի յուրօրինակ, գունեղ, ներդաշնակ և հետաքրքիր աշխատանքները:

Գեղանկարիչ Նիկոլայ Սերոբյանը մասնակցել է աշխարհի ավելի քան 20 երկրներում կայացած ցուցահանդեսներին, արժանացել է մի շարք պատվոգրերի և մրցանակների: 

Նրա աշխատանքները ներկայացվել են նաև «Ոսկե վրձին-98» ցուցահանդեսին:

Ցուցահանդեսը կտևի մեկ շաբաթ: