Առաջնորդվելով «կյանքը` սպորտի ռիթմով» սկզբունքով՝ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը սիրով հրավիրում է բոլորին 29.10.16-ին, ժամը` 11:00-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում առավոտյան մարզումների: Մարզումները կանցկացնեն Հայաստանի ֆիթնեսի լավագույն մարզիչներից մի քանիսը:
Արդեն թվով 3-րդ մասսայական մարզումների միջոցով մենք փորձում ենք խթանել առողջ ապրելակերպը՝ այն դարձնելով կենսակերպի անբաժան մաս:
Շաբաթ օրվա մարզումները ներառելու են 6 մարզատեսակ.
#warm_up
#breakletics
#cross_fit
#tabata
#stretching
#trx

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել մեր Ֆեյսբուքի պաշտոնական էջին: