Հավանա Ռեստորանային Համալիրը ներկայացնում է նոր մինի մյուզիքլ, որը փոխարինելու է գալիս հնդկական «Հնդկական Երազներ» և բրազիլական «Երազանքի Փետուր» մինի մյուզիքլերին: «Իսպանական Կրքեր» նոր մինի մյուզիքլը բացառիկ է իր տեսակով: Այն բացի շքեղ իսպանական պարային ներկայացումներից և ռոմանտիկ դրամատիկական սյուժեից ներառում է նաև Հայաստանում նախատիպը չունեցող կրկեսային համարներ և հագեցած է նորագույն գերժամանակակից հատուկ էֆեկտներով և տեխնիկայով: Մինի մյուզիքլի սյուժեն հիմնված է իրական դեպքերի վրա, որոնք տեղի են ունեցել 20-րդ դարի սկզբին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի Փրայս կրկեսում: Կրքոտ, հուզիչ, ուսուցողական և դրամատիկական սյուժեն անմասն չի թողնի ոչ մի հյուրի: «Իսպանական Կրքեր» մինի մյուզիքլը ստեղծելիս Հավանայի կրեատիվ թիմն իր առջև նպատակ է դրել ստեղծել «Հնդկական Երազներ» և «Երազանքի Փետուրվ» մինի մյուզիքլերի որակին արժանի ներկայացում՝ փորձելով գերազանցել նախկինում դրված նշաձողը: “«Իսպանական Կրքեր»-ն արդեն իրականություն են դարձել Հավանայի շքասրահում: Շտապեք վայելել…”