Գագայի հայացքն առ Պլատո ;)

Թոնի Բենեթի հետ համատեղ ձայնագրած և Գրեմմի մրցանակ վաստակած ջազ ալբոմից, Օսկարին բոլորին իր ելույթով ապշեցնելուց և Golden Globe մրցանակ ստանալուց հետո Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոտան, նույն ինքը ԼԵդի Գագան վերջապես վերադարձել է իր նոր՝ #Joanne ալբոմով։ Առաջատար երաժշտագետների կարծիքով՝ սա Գագայի՝ մինչ օրս ստեղծած ամենաանձնական և հետաքրքիր աշխատանքն է, որը փոփի, ռոքի և քաունթրիի իդեալական համադրություն է ներկայացնում 14 երգերի միջոցով։ Ալբոմը, որ նվիրված է Գագայի հորաքրոջ հիշատակին, թողարկումից հետո մի քանի ժամում գլխավորեց ավելի քան 60 երկրների, այդ թվում և Հայաստանի iTunes-ը։

Երգերի ու Գագայի մասին այդ օրը կխոսի մեր Ghazaros Mkrtchyan-ը` Գագայի պատվո հյուպատոսը տարածաշրջանում ;)

Երեքշաբթի օրը հրավիրաւմ ենք Ձեզ #Պլատո՝ փոփ մեգաաստղի նոր ալբոմին և դրա պատմությանը ծանոթանալու, երգելու, պարելու և ուրախ ժամանակ անցկացնելու:

Մենք այդ օրն առաջարկելու ենք հատուկ A-YO կոկտեյլը` 900դրամով:

Ամրագրումների համար` 043 644 644: