Մեր օրերում շատ քչերն են կարողանում արագ անմիջական շփում հաստատել, ճիշտ հարաբերվել և առանց դժվարությունների աշխատել մարդկանց հետ։ Հաղորդակցման հմտությունները շատ կարևոր դեր են խաղում տարբեր բնագավառներում։ 
Իսկ ինչպե՞ս կարելի է հաղորդակցվել տարբեր տեսակի մարդկանց հետ առանց կաշկանդվելու, լինել ազատ և խոսել հստակ: Ի՞նչ է նշանակում կարողանալ հաղորդակցվել: Արդյո՞ք մենք կարողանում ենք ընթերցել մարմնի լեզուն և ճիշտ հասկանալ դիմացինին:
Այս և մի շարք այլ հարցերի կփորձենք պատասխանել այս թրեյնինգի ընթացքում։

Թրեյնինգը բաղկացած է 2 մասերից՝ տեսական և գործնական։

Տեսական մասում քննարկվելու են հետևյալ հարցերը՝
* Ինչ է հաղորդակցումը
* Խոսք և լեզու
* Հաղորդակցման տեսակները
* Ժեստերը մեր կյանքում

Գործնական մասում կիրառվելու են վարժություններ և խաղեր: