«Չի եղել գիշեր, որ չի լուսացել» պիեսը պատմում է համշենահայ, իրանահայ եւ հայաստանաբնակ եռյակի մասին, ովքեր, ճակատագրի դրդմամբ ուխտի են գնում դեպի Արցախ: Ճանապարհը նրանց տանում է արցախյան պատերազմի մարտերի հետքերով՝ կենդանացնելով այդ վայրերով անցածը: Նրանց տարբեր անցյալներն ու աշխարհայացքը անընդմեջ բախվում են: Սակայն, ձգվելով դեպի ներկայացման ավարտը, կարծես բյուրեղանում է ընդհանուր տեսլականն ու երազանքի իրականացման ուղին: