Ունե ՞ս նկարչության տաղանդ, ապա այս հովերբորդը կարող է քոնը լինել... հարկավոր է միայն լինել ստեղծագործ, աշխատասեր և, իհարկե, անկեղծ: 

Մեր մրցույթի պայմաններն են՝

12-18 տարեկան նկարչության տաղանդ ունեցող երիտասարդները նկարում են Cinnabon, Segafredo, Square One սրճարաններից որևիցե մեկի համար գովազդային պաստառ, որը պետք է համապատասխանի հետևյալ պայմաններին` յուրաքանչյուր սրճարանի համար համապատասխանաբար՝

 Սեգաֆրեդո | Պարտադիր էլեմենտ` Սուրճի հատիկ և լոգո | Թեմա` Tasting Italian lifestyle in a coffee cup
 Սիննըբոն | Պարտադիր էլեմենտ` Սիննըբոն և լոգո | Թեմա` Share the love
 Սքուեր Ուան | Պարտադիր էլեմենտ` Բուրգեր կամ պիցցա և լոգո | Թեմա` A taste of fun 

Պաստառը հարկավոր է հանձնել Cinnabon, Square One կամ Segafredo սրճարաններից որևիցե մեկում մինչև հոկտեմբերի 5-ը: 

Մենք չենք ուզում սահմանափակել ձեր ստեղծագործական միտքը, այդ իսկ պատճառով՝ պաստառների չափսերի սահմանափակումներ չկան: 

Հոկտեմբերի 8-ից 15-ը ձեր նկարները ցուցադրվելու են Սիննըբոնի երկրորդ հարկում: Այդ ընթացքում անցկացվելու է օնլայն քվեարկություն ֆեյսբուքի լայքերի միջոցով: Առավելագույն լայքեր հավաքած մասնակիցը ընտրվելու է որպես հաղթող և ստանալու է մրցանակ՝ ՀՈՎԵՐԲՈՐԴ:

Իսկ հոկտեմբերի 15-ին Սիննըբոնում ամփոփվելու են մրցույթի արդյունքները: Լինելու է ուրախ միջավայր, ինտերակտիվ գիտական շոու՝ Փոքրիկ Էյնշտեյնի Փոքրիկ Էյնշտեյն Գիտական Շոու մասնակցությամբ, երաժշտություն, նվերներ և հյուրասիրություն: 

Դե ինչ, արդեն սկսեցի՞ք պատրաստվել: