Հոկտեմբերի 8–ին տեղի կունենա ,,ArmMod Fashion,, նախագիծի հերթական յուրահատուկ նորաձության ցուցադրությունը` այս անգամ գինու գործարանում:
Փորձելով համախմբել բոլոր հայ արտադրողներին` նախագծը նպատակ ունի աջակցել սկսնակ ստեղծագործողներին, նպաստել հայկական նորաձևության զարգացմանը և հայկական արտադրանքի տարածմանը:
Հավատարիմ մնալով իր կարգախոսին` ,,Հայկականը նորաձև է,,` այս անգամ ,,Armenia Wine,, ընկերության հետ համատեղ կանցկացվի նորաձևության ցուցադրությունը հետևյալ խորագրով`
ԴՈՒ ՆՈՐԱՁԵՎ ԵՍ, ԵՐԲ ԿՐՈՒՄ ԵՍ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱԳՈՒՍՏ ԵՎ ԸՄՊՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻ :
ԸՆՏՐԻՐ ՀԱՅԿԱԿԱՆԸ` ,,ՀԱՅԿԱԿԱՆԸ ՆՈՐԱՁԵՎ է,,....


Հարգելի ԶԼՄ-ի ներկայացուցիչներ խնդրում Ձեր ներկա գտնվելը հայտնել նախապես` ուղարկելով մեզ Ձեր լոգոն ներկայացուցչի անուն ազգանունը, որպեսզի մենք լուծենք նաև Ձեր տեղափոխման հետ կապված հարցերը:
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
16:00 – Ավտոբուսների մեկնում Հանրապետության Հրապարակից
17:00- Հյուրերի ընդունելություն, կենդանի երաժշտություն և գինու հյուրասիրություն
18:00- Նորաձևության ցուցադրություն
19:00- ֆուրշետ
20:20- Ավտոբուսների մեկնում

Հասցե` Արագածոտնի մարզ, Սասունիկ գյուղ