Ամեն շաբաթ՝ ժամը 13:30-14:30, «Նարեկացի» արվեստի միությունը հրավիրում է փոքրիկներին և մեծիկներին հավաքվել հեքիաթների շուրջ:

«Լինում է, չի լինում» նախագիծը կյանքի կկոչի հեքիաթներ պատմելու գեղեցիկ և դարավոր ավանդույթը՝ ստեղծելով երեխաների և ծնողների համար մտերմության ևս մեկ գեղեցիկ առիթ: 

Միասին կունկնդրենք հայկական հեքիաթներ՝ տեղափոխվելով իմաստուն և բարի հեքիաթների կախարդական աշխարհ:

Սիրով սպասում ենք ձեզ մեր հեքիաթների աշխարհում:

Մուտքն ազատ է:
Հեռ. +374 12 201021
www.naregatsi.org