Ի՞նչ է Պրոֆայլինգը:
Պրոֆայլինգը «մարդկանց ընթերցելու» լավագույն մեթոդն է, որը թույլ է տալիս րոպեների ընթացքում բացահայտել դիմացինի՝ Ձեր հետ շփման ընթացքում ցուցաբերվող ազդեցության անձնական առանձնահատկությունները: Մարդուն (նրա որակներն ու արժեքները, սովորություններն ու առանձնահատկությունները, մոտիվացիան և այլն) «ընթերցելու» համար ձեզանից կպահանջվի ընդամենը րոպեներ:

Ծրագրում՝
1. Ճիշտը և սուտը որպես սոցիալական ֆենոմեններ:
2. Ստի սահմանումը: Ինչպե՞ս է կառուցվում սուտը:
3. Կողմնորոշող դադարի կետը:Սթրեսի առաջին արձագանքները:
4. Ստի բացահայտումը վեգետատիվ նյարդային համակարգի միջոցով:
5. Ստի բացահայտումը խոսքի միջոցով (խոսքային մոդելներ):
6. Անձի օպերատիվ հոգեախտորոշում (հոգետեսակներ):
և ոչ միայն…

Ուսումնական ծրագիրը մշակվել է միջազգային մասշտաբի փորձագետ Եվգենի Սպիրիցայի և Ստի Միջազգային Ակադեմիայի կողմից:
Ավարտին տրվում է մասնակցության վկայական:
Թրեյնինգը վարում է նեյրոլեզվաբանական ծրագրավորման մասնագետ, պրոֆայլեր Դանիել Ջհանգիրյանը:

Թրեյնինգի տևողությունը` 6 օր, օրական 3 ժամ, որից 20 րոպեն՝ ընդմիջում (սուրճ, թեյ, քաղցրավենիք):
Սկիզբը` նոյեմբերի 22-ին, ժ.18:30:
Արժեքը՝ 25.000 ՀՀ դրամ:
Հասցե` Գր. Լուսավորչի 7/1, «Գլաձոր» համալսարան:

Գրանցվելու և լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել 095 22 77 20 հեռախոսահամարով:
#Pifagor_Armenia