Մեր իշխանամոլությունը վերադառնում է…
Այս հինգշաբթի բոլոր իշխանամոլներին «Ոսկենի» գինու գործարանը Նավավարում կհյուրասիրի իր կարմիր չոր գինին, որը ստեղծվել է Արենի ու Խնդողնի խաղողներից եւ սպիտակ գինին, որը Ոսկեհատ ու Գառան Դմակ հայկական յուրահատուկ խաղողների բլենդ է։ Գործարանի գլխավոր գինեգործ Արեգ Խոջոյանը կբացահայտի գինին զգալու եւ ըմպելու գաղտնիքները, իսկ գործարանի սեփականատեր Ալինա Մկրտչյանը կներկայացնի գործարանի ստեղծման պատմությունը։ 
Հ.Գ. 
Հիշեցնում ենք իշխանամոլության պայմանները.
Վճարում եք 3.300 դրամ եւ համտեսում եք անսահմանափակ քանակի խորոված, խաշած ու տապակած իշխաններն՝ իրենց խավարտով։ Խաշած իշխանի հետ կհամտեսենք սպիտակ Ոսկենի, իսկ խորոված ու տապակած իշխանի հետ կարմիրը։ Երեկոն սկսում ենք 19:00)))