Ո՞վ չգիտի Կարմիր Գլխարկին ու նրա տատիկին, Հենզելին ու Գրետելին։ Ո՞վ չի մոլորվել նրանց հետ միասին, չի թափառել անտառում նրանց հետ՝ մրսած, քաղցած, իսկ հետո մտովի ճաշակել համով տնակի պատերը։ 

Իսկ ինչու՞ մտովի․․․ ։)
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, սպասում ենք բոլոր մանուկներին և իրենց ծնողներին, ովքեր հավատում են հրաշքներին, LOFT ինքնազարգացման կենտրոնում անցկացնելու համեղ և հեքիաթային ժամեր։

Այդ օրը մենք հնարավորություն կունենանք մեր ձեռքերով պատրաստելու և համտեսելու ամենաիրական հեքիաթային ուտեստները՝ «Կարմիր Գլխարկի կարկանդակները», «Հենզելի ու Գրետելի քաղցր տնակը» և ուրիշ այլ համովություններ։

Ազգագրագետ Մանան Դաֆինը կբացահայտի հեքիաթային ուտեստների ու տնակ-բրելոկների պատրաստման տարբերակները։

Դե ինչ, սպասում ենք բոլորիդ։ :) 
Ամրագրեք Ձեր տեղերը՝ զանգահարելով 043 408 864 հեռախոսահամարին։
Մուտքավճարը՝ 2000 դրամ։

—————————————————————————————
Ուզու՞մ եք մշտապես տեղյակ լինել #LOFT-ի միջոցառումներին, ապա ներբեռնեք LOFT-ի էլեկտրոնային քարտը պարզապես բացելով հետևյալ հղումը` loft.icard.am։ Քարտը ներբեռնելուց հետո գտեք այն Wallet (iOS) և Passwallet (Android) հավելվածներում։
ICARD