Համատեղ նախաձեռնություն gg-ի և ՄԱԿ-ի միջև․ կին վարորդների օր:
Կանանց տնտեսական, սոցիալական և քաղաքական ասպարեզներում առավել ակտիվ մասնակցությունը յուրաքանչյուր երկրի զարգացման և առաջընթացի գրավականներն են։ 
Այդ նպատակով gg-ն և Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպությունը մեկնարկում են հանրային նախաձեռնություն՝ հայտարարելով Կին վարորդների օր` խրախուսելու կանանց ներգրավվելու այն ոլորտներում, որոնք ավանդաբար ամրագրված են տղամարդկանց համար։ Հրավիրում ենք հետաքրքրված կին վարորդներին մասնակցելու այս նախաձեռնությանը և այս կարևոր ուղերձն ուղևորներին հաղորդելու:

Նախաձեռնությունում մասնակցելու համար կարող եք գրանցվել ԱՅՍՏԵՂ (http://bit.ly/2fgMQOy) մինչև նոյեմբերի 20-ը։ Միջոցառումից մի քանի օր առաջ կկազմակերպվի հատուկ հանդիպում՝ մասնակից վարորդներին միջոցառման օրվան նախապատրաստելու համար։ 

Խրախուսում ենք բոլորին կիսվել իրադարձության մասին իրենց մտքերով և երթի մասին տպավորություններով՝ օգտագործելով #femdrive#UN16days և #Goal5 հեշթեգերը։