«Բուկինիստ» ընկերությունը և «Արևիկ» հրատարակչությունը ներկայացնում են «ԳՐՔԻ ԳԻՇԵՐ 2016» միջոցառումը: Նոյեմբերի 25-ին, ժամը 19-ից մինչև կեսգիշեր #Արիգրքախառնվենք Բուկինիստում: 

Գրքերի փոխանակում, 30% զեղչ ամբողջ տեսականու համար, գրքեր հեղինակային ինքնագրերով, գրքախաղ, թեյախմություն, մրցույթներ, նվերներ: Իսկ կեսգիշերվանից մինչև լույս ԳՐՔՈՏ ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ արդեն օնլայն հարթակում:

ԾՐԱԳԻՐ
19:00+
✔ ԱՐԻ ԳՐՔԱԽԱՌՆՎԵՆՔ Բուկինիստում
Բոլորին հրավիրում ենք փոխանակվելու գրքերով
✔ Մինչև կեսգիշեր 30% խենթ զեղչ Բուկինիստում ամբողջ տեսականու համար
✔ Գիրք + Թեյ
✔ Գուշակիր գիրքը 

19:30-22:00
✔ Գրքոտ gif-եր
✔ Բուկինիստական ֆոտոսենյակ

20:00-21:00
✔ Գրքեր հեղինակային ինքնագրերով
Հեղինակներ՝ Արամ Պաչյան, Արման Ռևազյան, Էդգար Հարությունյան, Վահրամ Միրաքյան և այլք

00:00-06:00
✔ Գրքոտ անքնություն
Ամբողջ գիշեր պատվիրում ենք www.books.am օնլայն գրախանութից գրքեր 30% զեղչով, անվճար առաքում և նվերներ 
✔ Գրքախաղ 
Ողջ գիշեր անցկացվում է ֆեյսբուքյան ԳՐՔԱԽԱՂ
Հաղթողները ստանում են նվեր գրքեր, ինչպես նաև բազմաթիվ նվերներ մեր գործընկերներից

Գործընկերներ՝ Radio AuroraThe LOFTTea Art YerevanGIFmeԳրքամոլ

Ի դեպ, միջոցառման շրջանակներում նշելու ենք նաև Bookinist / Բուկինիստ գրախանութի 84-րդ և AREVIK Publishing Houseհրատարակչության 30-րդ տարեդարձները: