Նոյեմբերի 25․ օրացույցի մեջ այս օրը կարող է հատուկ դառնալ, եթե 19։30-ին Սարգիս Օհանյանի և Highgae խմբի համատեղ համերգին LOFT-ում ներկա լինի նա։

Այդ օրը մենք լսելու ենք ջազ ու բլյուզ, գլխապտույտ շարժումներ ենք անելու ռոքի հնչյունների ներքո և խեղդվելու ենք ռեգի ոճի աննկարագրելի թեթևության մեջ։ Այս տրամադրությունը Սարգիսի հետ մեր բեմում ստեղծելու են Highgae խմբի անդամներ Էմանուել Բաղդասարյանը (վոկալ), Վահիկ-Smokey-ն (վոկալ), Լազո Պողոսյանը (հարվածային գործիքներ), Աբգար Ալավերդյանը (կիթառ) և Արսեն Բաղդասարովը (բաս)։

Իսկ տրամադրությունը լիարժեք կլինի, եթե հանդիսատեսի շարքերում այդ գլխապտույտի մեջ ծածանվեն նաև կարմիր խուճուճներ․․․ ։)

Մուտքը՝ LOFT-ի մշտական տարիֆներով ու հյուրասիրությամբ
Գրանցման հեռախոսահամար՝ 043 408 864