Ներկայիս դինամիկ ժամանակաշրջանում եթե բիզնեսը ներկայացված չէ համացանցում, այն կարծես թե ընդհանրապես գոյություն չունի: Համացանցում համառ պայքար է գնում վիրտուալ տիրույթում առաջատար դիրք զբաղեցնելու համար: Կայքերը հագուստի նման նույնպես ենթարկվում են նորաձևության պահանջներին: Ըստ այդմ, պարզապես կայք ունենալը դեռ բավարար չէ, որ այն ծառայի իր նպատակին: 

Իսկ կայք իրականում հնարավոր է պատրաստել ընդամենը 2 ժամում՝ սեփական ուժերով և ժամանակակից կայքերին բնորոշ ճկուն և արդյունավետ գործառույթներով:

Այս և այլ հարցերի պատասխանները կստանաք 2 ժամանոց սեմինարի ընթացում:

-Ինչու՞ է անհրաժեշտ ունենալ կայք
-Ինչպե՞ս պատրաստել կայք առանց ծրագրավորման որևէ լեզու իմանալու
-Ինչպե՞ս ճիշտ ընտրել կայքի գլխավոր նպատակը
-Ինչպե՞ս անել, որ կայքը ծառայի իր նպատակին
-Ինչպե՞ս վաճառել կայքի միջոցով ու բարձրացնել վաճառքների ծավալը
-Ինչպե՞ս կայքը կցել սոցիալական ցանցերին ու որոնողական համակարգերին
-Ինչպե՞ս լուսանկարել կայքի համար սիրողական տեխնիկայով

Սեմինարը կվարի Հայաստանում առաջինը “WIX Certified Webmaster Trainer” որակավորմանն արժանացած, գործարար և պրոդյուսեր Աշոտ Փարսյանը:

Սեմինարը բաղկացած է 3 փուլից. տեսությունից մինչև կայքի “real time” պատրաստում ու մասնագիտական հմտությունների կատարելագործում:

Դաս առաջին՝ ներածություն և հիմնական աշխատանքների իրականացում
Դաս երկրորդ՝ լիարժեք ֆունկցիոնալ կայքի պատրաստում կոնկրետ բիզնեսի համար
Դաս երրորդ՝ մասնագիտական հմտությունների կատարելագործում:

Առաջին սեմինարի ժամանակ մասնակիցներից կընտրվի մեկը, ում համար երկրորդ դասի ժամանակ կպատրաստվի լիարժեք ֆունկցիոնալ կայք:

Գրանցման հեռախոսահամար՝ 043 408 864