Բեմականացման հեղինակ և ռեժիսոր` Արսեն Գրիգորյան
Բեմ. Նկարիչ` Աշոտ Համբարձումյան
Եր. ձևավորում` Արտավազդ Եղոյան
Թատրոնի գեղ.ղեկ. Ալբերտ Մկրտչյան

Ամանորյա ճամփորդություն
Համառոտ բովանդակություն

Անտառում ապրում են Քույր և եղբայր՝ Դիկոնն ու Ֆենին: Ֆենին գնում է անտառ սունկ հավաքելու: Մութը վրա է հասնում, իսկ Ֆենին չկա ու չկա: 
Նր ան իր մոտ է պահում անտառի արքան և թույլ չի տալիս վերադառնալու տուն: Դիկոնը,որի միակ հարազատը Ֆենին էր, անհանգստացած մեկնում է նրան փնտրելու: Դիկոնին օգնելու համար նրան են միանում անտառի բնակիչներ՝ Բրուին անունով արջը, և Ջակոն կապիկը: Ճանապարհին հավատարիմ ընկերները հանդիպում են բարի փերիին, որն էլ նրանց հայտնում է Ֆենիի տեղը:
Արքան Ֆենիին վերադարձնելու համար Դիկոնից պահանջում է երեք զարմանալի առարկաներ: Այդ խորհրդանշական իրերը գտնելու համար Դիկոնը, Բրուինն ու Ջակոն հայտնվում են Չինաստանում,Իսպանիայում այնուհետև՝ Հյուսիսային բևեռում: Անհրաժեշտ առարկաները գտնելուց հետո ընկերները ուրախ վերադառնում են անտառի արքայի մոտ: Արքան ստանալով պահանջած իրերը չի դրժում իր խոստումը և բաց է թողնում Ֆենիին: