Մոտենում է ձմեռը, և ժամանակն է տաք շորիկներ հագցնելու մեր սիրելի գազանիկներին!

Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, #LOFT-ը հրավիրում է բոլոր 4-12 տարեկան փոքրիկներին գունեղ, հետաքրքիր workshop-ի Mappy-ի հետ, որի ընթացքում ձմեռային շորիկներ կգործենք փայտե կենդանիների համար: ։)

Կենդանիներն ու գործելու համար անհրաժեշտ բոլոր պարագաները կտրամադրվեն կազմակերպիչների կողմից, իսկ միջոցառումից հետո Ձեզ հետ կտանեք տաք հագուստներով գազանիկին: Ցանկության դեպքում կարող ենք կենդանիներին երկրորդ կյանք տալ՝ դարձնելով նրանց տոնածառի խաղալիք։ 

Նաև, կարող եք նախապես նշել, թե հատկապես ինչ կենդանի եք սիրում Դուք, և հենց նա սպասելիս կլինի Ձեզ LOFT-ում:

Գրանցման հեռախոսահամար՝ 043 408 864 

#Mappy-ն արդեն բավական լայն ճանաչում ունեցող հայկական բրենդ է, որը զբաղվում է կրեատիվ նվերների պատրաստմամբ՝ մեծապես կարևորելով պատվիրատուի անհատականությունը և փորձելով նվերի մեջ արտացոլել այն: