Հեքիաթը գաղտնագրված տեղեկատվություն է: 

Հեքիաթները հազարամյակների հնություն ունեն. արտաքուստ պարզ կերպարների և գործողությունների տակ թաքցված են հզոր և գործող ճշմարտություններ: Այստեղ ենք հանդիպում կառավարման լավագույն մոդելներին, անձի կատարելագործման ամենազորեղ գործիքներին, դարերով թաքցված գաղտնիքներին... 

Շնչող ու կենդանի համակարգ է հեքիաթը: Այն ստիպում է քեզ շնչել, միայն թե` այլընտրանքային շնչառությամբ: Այն քո հայելին է դառնում բոլոր իմաստներով և արտացոլում քո մեջ ապրող ամենատարբեր կարգավիճակները` մայր, քույր, հարազատ, զինվոր, արքա, մանուկ, ավազակ և, ի վերջո, հենց քո «Ես»-ը։

Քեզ համար կարևոր բանալիներն այստեղ են: Կարո՞ղ ես` փնտրի՛ր դրանք: Իսկ դա հեշտ չէ: Ուժ է պետք ու կամք: Եվ այդ բանալիները ՓՆՏՐԵԼՆ առաջին փուլն է միայն:

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում ՆԱՐԵԿԱՑԻ ԸՆԹԵՐՑԱՐԱՆԻ գրական ստեղծագործությունների քննարկումների շրջանակում կներկայացվի «Հայ ժողովրդական հեքիաթներ» գրքի երկրորդ հատորից մի հեքիաթ: Ներկաները զրույց-քննարկումներ կծավալեն գրքում տեղ գտած՝ «Հավատարիմ կինը» հեքիաթի շուրջ:Հեքիաթը կարող եք կարդալ` անցնելով հետևյալ հղումով

http://www.naregatsi.org/pdf_uploads/reader/reader.php?file=011_Faithful_wife&arm#book2/

Մուտքն ազատ է:
Հեռ. +374 12 201021
www.naregatsi.org