Եթե սիրում եք երգել կամ նվագել, եթե հարևաններն արդեն կուշտ են ձեր ձայնից, իսկ ձեր էներգիան անսպառ է, և դուք ունեք կատարումներ, որոնք ուզում եք ներկայացնել հանդիսատեսին և հարմար հարթակ դեռ չեք գտել, ապա շտապե՛ք ԷՕՆ, քանի որ նոյեմբերի 6-ին՝ ժամը 19:00-ին, տրամադրելու ենք մեր բեմը բոլոր երաժիշտներին, պոետներին և այլ տաղանդավոր մարդկանց: Կարող եք նվագել ինչպես ուրիշների, այդպես էլ ձեր հեղինակային երգերը, ինչպես նաև ծանոթանալ և նվագել այլ երաժիշտների հետ: Լեզուն և ոճը կարևոր չեն: Այնպես որ, վերցրե՛ք ձեզ հետ ձեր երաժշտական գործիքները, սիրած երգերի ակորդները, լավ տրամադրությունը և ընկերներին: