Նոյեմբերի 5-ին Anonymous-ները ողջ աշխարհով պատրաստվում են ակցիաներ անել: Նույն օրը՝ ժամը 16։00-ին, մենք ԷՕՆում հյուրընկալելու ենք տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանին ով կվարի դասախոսություն պետական վերահսկման և ցանցերի վերաբերյալ։ 

Հանդիպման ընթացքում կքննարկվեն տարբեր պետական ծառայությունների կողմից իրականացվող հետախուզական գործողությունները, որոնք ուղղված են հասարակությունը ավելի թափանցիկ և վերահսկելի դարձնելուն և յուրաքանչյուրին հետևելուն։ Կներկայացվեն այսօր աշխարհում կիրառվող այն տեխնիկական և ցանցային մեթոդները, որոնք թույլ են տալիս գաղտնալսել և վերահսկել գրեթե բոլոր տեղեկատվական հոսքերը, իրականացնել կանխարգելիչ ոստիկանականմիջոցառումներ և այլն։ Մյուս կողմից կներկայացվի հակառակ բևեռը՝ ցանցում ձևավորված ընդհատակը, անարխիստական շարժումները, ձախ ծայրահեղական հաքերային խմբերը, մութ ցանցը և այլն։
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել հետևյալ խղումով https://goo.gl/forms/wowc95VD55qee0Qn2