Կեցցե՛ Ֆրանսիան: Հաջորդ ուրբաթ երեկոյան հրավիրում ենք ԷՕՆ՝ վայելելու ֆրանսիական կրեպի, երաժշտության լեզվի և մշակույթի երեկոն, որը վարելու է մեր ֆրանսուհի ընկեր Շարլոտը:

Բոլորս էլ համտեսել ենք կրեպ: Կամ մեզ թվում է, որ համտեսել ենք: Շարլոտը՝ մեր տնարար կրեպ փորձագետը, կպատմի կրեպների մասին՝ որտեղից են առաջացել, ինչպես վայելել դրանք և ամենակարևորը՝ ինչպես պատրաստել կրեպներ, առանց ձեր ֆրանսիացի ընկերների ծաղրին արժանանալու: Կպատրաստենք քաղցր ու աղի միջուկներ՝ պանիր, նուտելլա, սունկ, կրեմ, բանջարեղեն, շաքարավազ և ձեր ճաշակով ցանկացած բան: 

Մինչ կվայելեք այս համեղ կրեպները, Շարլոտը կներկայացնի Ֆրանսիայի մշակույթը, ֆրանսիական բազմազան երաժշտական աշխարհը (բացի Շարլ Ազնավուրից) և կպատմի, թե ինչպես սիրախաղել ֆրանսերենով:

Խնդրում ենք նախապես գրանցվել՝ https://goo.gl/forms/qB24qdEta3B1lgYj2