Aylkerp / Այլկերպ ընկերությունը Bookinist / Բուկինիստգրախանութների ցանցի հետ համատեղ սիրով հրավիրում են «ԱՅԼԿԵՐՊԻԿ» մանկական ինտելեկտուալ խաղի շնորհանդեսին: 

Օրը` հոկտեմբերի 29, շաբաթ
Ժամը` 15։00 
Վայրը` Դալմա Գարդեն Մոլ, Կանաչ գոտի` Greenzone
Տարիքը` 4-7 և 8-14

Շնորհանդեսի շրջանակում կկայանա խաղի ԱՌԱՋԻՆ մրցաշարը երկու տարբեր տարիքային խմբերի միջև: Միջոցառման մասնակիցներին սպասվում են անակնկալ նվերներ:

Միայն շնորհանդեսի ժամանակ Այլկերպիկը կվաճառվի 5800 դրամով:

Խնդրում ենք նախապես ԳՐԱՆՑՎԵԼ` գրելով նամակ Bookinist / Բուկինիստ էջին:

ՆՊԱՏԱԿԸ

«Խաղում ենք հայերեն» կարգախոսի ներքո թողարկվող խաղերի նպատակն է կիրառել, պահպանել և զարգացնել հայոց լեզուն և հայկականը: 

ԻՆՉ Է ԱՅԼԿԵՐՊԻԿԸ

«Այլկերպիկ»-ն իր բնույթով ու բովանդակությամբ ոչ միայն ժամանցային է, այլև ուսուցողական: 

Այն կլանում է երեխաներին և ողջ ընթացքում մտավոր ակտիվություն է ապահովում: Մասնակիցները ենթագիտակցորեն յուրացնում են մի շարք հմտություններ, այդ թվում՝ տրամաբանություն, երևակայություն, այն խթանում է հաղորդակցման ունակությունները, զարգացնում բանավոր խոսքը, մտքի ճկունությունը և մարզում հիշողությունը:

Խաղը բաղկացած է 200 երկողմանի քարտերից՝ նկարներով և բառերով: Նկարներով կողմը նախատեսված է 4-8 տարեկան երեխաների համար, իսկ բառերով կողմը՝ 8-14: 

Այս խաղը, մեծ հաշվով, չունի մասնակիցների թվի սահմանափակում. կարող է զվարճալի դարձնել ցանկացած մանկական հավաքույթ և միաժամանակ ուսուցողական ժամանց ապահովել դպրոցներում՝ մի ամբողջ դասարանի համար:

Մյուս կողմից, «Այլկերպիկ»-ի նկարներով քարտերը կարելի է կիրառել մանկահասակ երեխաների հետ նոր բառեր սովորելու և տեսա-ճանաչողական ընկալումները զարգացնելու նպատակով:

Հեղինակները նախապես փորձնական խաղեր են կազմակերպել երեխաների և վերջիններիս ծնողների հետ: Արդյունքում կատարվել են անհրաժեշտ փոփոխություններ ինչպես բառացանկում, այնպես էլ նկարներում՝ վստահ լինելով, որ խաղի բովանդակությունը կլինի հետաքրքիր, գրավիչ և միաժամանակ ուսուցողական:

ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Անհրաժեշտ է 1 րոպեում թիմակիցներին բացատրել քարտերի վրա պատկերված նկարները կամ գրված բառերը այլկերպ՝ չօգտագործելով նույնարմատ բառեր կամ թարգմանություններ:
Կարելի է բացատրել հոմանիշների, հականիշների, զգացողությունների միջոցով: Թույլատրելի է նաև կիրառել ժեստեր, դիմախաղ և ձայներ:

Յուրաքանչյուր գուշակած նկարը կամ բառը մեկ միավոր է: Հաղթում է այն թիմը, որը կհավաքի ավելի շատ միավոր:
Երաշխավորված է ՀՀ Լեզվի պետական տեսչության կողմից, որպես հայերենի իմացությունը խթանող օժանդակ նյութ: