Հարություն Մնացականյանը 5 տարուց ավելի է, ինչ զբաղվում գյուղատնտեսությամբ և հաճարի արտադրության ու արտահանման ամենամեծ բաժինը Հայաստանում նրան է պատկանում: 

Հարություն Մնացականյանի գործունեության արդյունքում Հայաստանում հաճարի արտադրությունը վերջին 5 տարիներին 400 հեկտարից հասել է մոտ 4000 հեկտարի, իսկ սուպերմարկետներում տարբեր բրենդերի ներքո ներկայացված է միայն Հարությունի հաճարը:

#LOFT #BusinessClub-ը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 19։00-ին, հրավիրում է բոլորին մասնակցելու Հարություն Մնացականյանի հետ հանդիպմանը, որի շրջանակներում վերջինս կխոսի հետևյալ թեմաներով.

1. ինչպե՞ս է պետք զբաղվել գյուղատնտեսությամբ,
2. ի՞նչ ռեսուրսներ ունի Հայաստանի գյուղատնտեսությունը, 
3. ի՞նչ է պետք անել ոլորտում առաջատարը դառնալու համար,
4. ի՞նչ ոլորտով է պետք զբաղվել Հայաստանում գյուղատնտեսության թեմայով հաջողության հասնելու համար 
5. ինչպե՞ս հասնել հաջողության 0-ից

Հանդիպումը վարելու է «Չոր մարքեթինգ» գրքի ու կուրսի հեղինակ Վահրամ Միրաքյանը։

Հանդիպման օր, ժամ, վայր՝ հոկտեմբերի 27, 19:00, LOFT / բիզնես սրահ
Մուտքավճարը՝ 1 600 դրամ՝ ներառյալ թեյ, սուրճ և քաղցրավենիք
Գրանցվել կարող եք հետևյալ հղումով՝ https://goo.gl/forms/yc9jwz4j1oJbOH5y2