Շարունակում ենք Alvarium - ԼՈՖԹ. HR ԱԿՈւՄԲ արդյունավետ համագործակցությունը։ Այս անգամ հանդես ենք գալիս մաստեր-կլաս ֆորմատով։ Հրավիրում ենք Պրոֆայլինգի Ֆակուլտետի ղեկավար, միջազգային մակարդակի փորձագետ-պրոֆայլեր, պրոֆայլինգի մի շարք գրանցված տեխնիկաների հեղինակ, թվային պրոֆայլինգի լաբորատորիայի ղեկավար Ալեքսեյ Ֆիլատովին։

Պրոֆայլինգը «մարդկանց կարդալու» լավագույն մեթոդիկան է, որը հիմնված է հատուկ ծառայությունների տեխնոլոգիաների վրա և թույլ է տալիս վայրկյանական հասկանալ մարդու անձնային հատկանիշները, նրա արժեքները, դրդապատճառները, համոզմունքները և բարդույթները, ինչպես նաև ճշգրիտ կանխորոշել նրա վարքը:

ՔՆՆԱՐԿԵԼՈւ ԵՆՔ՝
-----------------------------------------------------------------------------------
• Պրոֆայլինգի հիմնական պարամետրերը և «աշխարհընկալումը»:
• Պրոֆայլինգի տարբերությունը ստի ստուգման այլ տեխնոլոգիաներից:
• Պրոֆայլինգի հիմնական նախադրյալները։
• Պրոֆայլինգի մակարդակները: Իրավիճակային, միջին և երկարաժամկետ պրոֆայլինգ: 
• Պրոֆայլինգի տրամաբանական մակարդակները: Մեխանիզմները, որոնցով ձևավորվում է մարդու մասին տպավորությունը և գործոնները, որոնք դրա վրա ազդում են:
• Անձի հոգեբանական պատկեր․ դրա ստացման գործիքները և տեխնոլոգիաները: Անձի հոգեբանական պատկերի հիմնական և մանրամասն նկարագիր:
• Պրոֆայլինգի մոդելները վիզուալ հոգեախտորոշման մեջ: 
• Ինչպե՞ս արագ հասկանալ մարդու բնավորությունը իր արտաքին տեսքի և վարքի օգնությամբ: 
• Ինչպե՞ս և բնավորության ո՞ր գծերն են արտացոլվում մեր արտաքին տեսքում: Ինչպե՞ս տեսնել և կիրառել դրանք:

ԱՅՍ ԹՐԵՅՆԻՆԳԻ ԹԻՐԱԽԱՅԻՆ ՄԱՍՆԱԿԻՑԸ ՆԱ Է, ՈՎ`
------------------------------------------------------------------------------------
• Ցանկանում է արագ սովորել հասկանալ մարդկանց և կանխորոշել նրանց վարքը։
• Փնտրում է մի քանի գործնակում աշխատող պրոֆայլինգային «հնարքներ» և ցանկանում է օգտագործել դրանք կառավարման մեջ։
• Ցանկանում է հասկանալ, թե ինչ է պրոֆայլինգը և ինչ է տալիս։
• Ձգտում է հասկանալ ինքն իրեն։

Հանդիպման օրը և ժամը՝ հոկտեմբերի 26, 19։00-ին
Տևողությունը՝ 3 ժամ (ավարտը՝ 22:00-ին) 
Լեզուն՝ ռուսերեն
Վայրը՝ LOFT HR ակումբ | Մոսկովյան 3, Լոֆթ Բիզնես սրահ

ՆԱԽՕՐՈՔ ԳՐԱՆՑՈւՄԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է!
Գրանցման հղումը՝ https://goo.gl/forms/edQ4rr8M7eI1g4RB2
Մասնկցության արժեքը՝ 9.000 դրամ

ՀԱՆԴԻՊՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼԸ.
------------------------------------------------------------------------------------
Այս մաստեր-կլասի նախադրյալը հանդիսացավ այն փաստը, որ Alvarium դասընթացային և խորհրդատվական ընկերությունն իրEventarium նախագծի շրջանակներում կրկին Հայաստան է հրավիրել Ալեքսեյ Ֆիլատովի, ով Երևանում կանցկացնի «Профайлинг и Психотехнологии в HRM» եռօրյա դասընթացը։ Եվ, այս առիթը չկորցնելով՝ որոշեցինք հանդիպում կազմակերպել նաև ԼՈՖԹ. HR ԱԿՈւՄԲ-ում կառավարման ոլորտի ներկայացուցիչների համար։ 

Ի՞ՆՉ Է ՊՐՈՖԱՅԼԻՆԳԸ՝
-----------------------------------------------------------------------------------
#Պրոֆայլինգ-ն ի հայտ է եկել հատուկ ծառայություններից, որտեղ մեծ ուշադրություն են դարձնում մարդու վարքի ընկալմանն ու կանխոոշմանը ոչ միայն սովորական կյանքում, այլ նաև սթրեսային իրավիճակներում: Ինչպես հատուկ ծառայությունների բոլոր տեխոլոգիաները, այնպես էլ պրոֆայլինգն աշխատում է արագ, պարզ և հուսալի: Դրանք թույլ են տալիս պարզ տեխնոլոգիաների միջոցով կարճ ժամանակում ստանալ մարդու հոգեբանական պատկերը, հասկանալ նրա արժեքների և դրդապատճառների, սովորությունների և բարդույթների, կյանքի դիրքորոշումերի և համոզմունքների, նպատակների և դրանց հասնելու վարքային ռազմավարությունների կառուցվածքը: Դրա հետ մեկտեղ բոլորովին կարիք չկա նրանց թեստավորել և երկար ուսումասիրել: Այն, ինչը պետք է իմանալ մարդու մասին, արտացոլվում է նրա դեմքին և վարքում, Ձեզ պետք է ընդամենը հասկանալ, թե ինչի վրա ուշադրություն դարձնել: Ձեզնից կպահանջվի 30 վայրկյանից քիչ ժամանակ, որպեսզի ստանաք մարդու հոգեբանական պատկերը, որն իմանալով Դուք ոչ միայն կկարողանաք կանխորոշել նրա վարքն ու արձագանքները, այլև կստանաք իրական առավելություն նրա հետ փոխազդեցության և նրան ղեկավարելու մեջ:

ԱՌԱՎԵԼ ՄԱՆՐԱՄԱՍՆ՝
-----------------------------------------------------------------------------------
Պրոֆայլինգը մարդու նկարագրման և նրա վարքի կանխորոշման ճշգրիտ ու հասկանալի համակարգ է: Պրոֆայլինգը որևէ ընդհանոր բան չունի ֆիզիոգնոմիկայի, Ալան Պիզի աշխատանքների և «դասական» բնավորությունն ուսումնասիրող գիտությունների հետ: Ի տարբերություն դրանց, պրոֆայլինգն ունի ոչ միայն տեսական և ապացուցողական, այլ նաև հատուկ ծառայություների «մարտական» պայմաններում օգտագործման գործնական հսկայան հիմք:
Կարդացեք նաև հետևյալ հղումով՝ http://eventarium.am/event/profiling-hrm/