«Ատերազմա»-ն տպագրային ֆիլմ է x կադր/վայրկյան հաճախականությամբ։ Այս տպա-գրա-ֆիլմը ժանրային և արվեստի տարբեր տեսակների կոլաժ է: 

«Ատերազմա»-ն կինոնկարի, վեպի, գրաֆիկական վեպի, կինետիկ տպագրության, ինտերակտիվ թատրոնի, պոեզիայի, ստոպ-կադր անիմացիայի և այլ տարրերի միջոցով պատմում է Սուրամի ամրոցի պատի մեջ ողջ-ողջ թաղված տղայի ողբերգությունը, որը բազմիցս խեղաթյուրվել է այս պատմության տարբեր մեկնաբանների կողմից:

Ինքնագիր գրական ակումբը սիրով հրավիրում է Կարեն Ղարսլյանի «Ատերազմա» գրքի շնորհանդեսին հոկտեմբերի 23-ին Ժամը 6։00-ին Միրզոյան Գրադարանում՝ Մհեր Մկրտչյան 10։ 

Ինքնագիր գրական ակումբ